Դրական միտումներ սպասել հայ-թուրքական հարաբերություններում դժվար է. Արսեն Խառատյան

Հայաստանի հանրապետության վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը հայ-թուրքական հարաբերություններում դրական միտումներ չի սպասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արսեն Խառատյանը նման կարծիք հայտնեց «Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետո. հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հետընտրական շրջանում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին:  Նա նշեց, որ  Էրդողանի և Թուրքիայում իշխող ուժի նախընտրական շրջանում և առհասարակ որդեգրած հռետորաբանության պարագայում դժվար է դրական միտումներ սպասել: «Պետք է ուշադիր լինել, թե Թուրքիայում ինչեր էին խոսում նախընտրական շրջանում և ինչ են խոսում հիմա արտաքին քաղաքականության տեսանկյունից: Հատկապես պետք է ուշադրություն դարձնենք Հարավային Կովկասի վերաբերյալ հնչած ակնարկին, որում Էրդողանը նշել էր, որ Թուրքիան շարունակելու է ներգրավված լինել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Այն, որ նա իշխանության է եկել նման հռետորաբանությամբ, ինձ թվում է՝ շատ դրական միտումներ սպասել հայ-թուրքական հարաբերություններում դժվար է: Դժվար է պատկերացնել նաև Թուրքիայի հնարավոր կառուցողական դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից: Ես հույս ունեմ, որ երբ արդեն կլինի Թուրքիայի նոր ադմինիստրացիան և արտաքին քաղաքական օրակարգը կհստակեցվի, այն ժամանակ էլ կհասկանանք, թե ինչ Թուրքիայի հետ գործ ունենք »,- ասաց Խառատյանը: Արսեն Խառատյանը նշեց, որ Թուրքիան հարավկովկասյան հակամարտությունների տեսանկյունից հատկապես ակտիվ է նաև Աբխազիայի հարցում: «Թուրքիան հատկապես ակտիվ է նաև Աբխազիայի հարցում, այնտեղ կա առևտրային մեծ ծավալ: Նախորդ տարվա կտրվածքով սևծովյան տիրույթում առևտրային ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար: Ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիան նաև այս մասով ներգրավված է աբխազական տիրույթում, սակայն կարծես թե այս մասին քիչ ենք հիշատակում: Ես մի փոքր կասկածանքով եմ վերաբերվում Թուրքիայի իսկապես հակամարտությունների կարգավորման կառուցողական տրամադրություններին, բայց դա առաջիկայի խնդիր է, երբ արդեն կոնկրետ գործողություններ կլինեն կկարողանանք հասկանալ»,- անդրադառնալով Հարավային Կովկասի շուրջ  Թուրքիայի վարած քաղաքականությանը՝ նշեց Խառատյանը: Վարչապետի խորհրդականը փաստեց, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները նույնպես կարևոր են մեզ համար և պետք է հասկանալ, թե հատկապես մեծ Մերձավոր Արևելքի տարածքում ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում: «Մեզ համար ուշի ուշով հետևելու հարց է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները՝ կապված Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների, Հարավային Կովկասում մեր հարաբերությունների հետ, բնականաբար օրակարգային են»,-հավելեց Արսեն Խառատյանը: Արսեն Խառատյանը ընտրվելու կապակցությամբ հատուկ շնորհավորեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պագամավոր Գարո Փայլանին: «Ցանկանում եմ շնորհավորել Գարո Փայլանին, ով կրկին խորհրդարանում կլինի: Հիշեցնեմ, որ նա այս անգամ ընտրվեց ոչ թե Ստամբուլից, այլ Դիարբեքիրից, ինչը նշանակում է, որ քրդական օրակարգի առաջամարտիկը լինելու  Գարո Փայլանի հանձնառությունը շարունակական է: Նա վստահության քվե է ստացել և  բացի այն, որ նա հայ է, մենք պետք է հասկանանք, որ նա Թուրքիայի քաղաքական տիրույթում բավականին ուժեղացող քաղաքական գործիչ է, ինչը  մեր կարծիքով դրական է: Ունենալ այդ ամբիոնը և նման քաղաքական գործիչ շատ լավ է: Այս ամենի հետ մեկտեղ ուղղակի թերահավատորեն եմ մոտենում հայ-թուրքական  հարաբերություններում այսպես ասած հեղափոխական փոփոխություններին: Ակնկալիքները մեծ չեն»,- եզրափակեց Խառատյանը:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am