«Ես չեմ կարծում, որ պարոն նախագահն արել է մի բան, որ հերթն իրեն հասնի». Էդուարդ Շարմազանով
Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն արել է մի բան, որ հերթն իրեն կարող է հասնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ ԱԱԾ-ի ստուգումները հասնեն նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: «Ես չեմ կարծում, որ պարոն նախագահն արել է մի բան, որ հերթն իրեն կարող է հասնել: Բացի լավ բանից, բացի Արցախի շահերը պաշտպանելուց, այս տարիների ընթացքում, չեմ կարծում, որ որևէ այլ խնդրների մեջ լինի»,- ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Դիտարկմանը՝ եթե ոչ մի վատ բան չի արել, ապա ինչո՞ւ հեղափոխություն եղավ, նշել է. «Որովհետև դուք, հասարակությունն այդպես ուզեցիք: Բոլոր երկրներում էլ կարող է լինել նման բան: Լավ եղավ, թե՞ վատ, դրա մասին շուտ է խոսել, ապագան ցույց կտա»,- ասել է Շարմազանովը:
