Վարչապետը Երեւանի քաղաքապետի հետ տարաձայնությունների մասին
«Պարոն Տարոն Մարգարյանը շատ նորմալ աշխատում է: Եվ այդ բամբասանքները պիտի ավարտվեն: Արդեն ժամանակն է: Այդ բամբասանքները պիտի արդեն ավարտվեն«: Այդ մասին մարտի 16-ին լրագրողներին հայտնել է Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ տարաձայնությունների վերաբերյալ հարցին: Ֆինանսների եւ տրանսպորտի նախարարներ Գագիկ Խաչատրյանի եւ Գագիկ Բեգլարյանի վերաբերյալ համանման լուրերի մասին հարցին Աբրահամյանը պատասխանել է. «Վարչապետի եւ որեւէ նախարարի հարաբերությունները չեն կարող լարված լինել, որովհետեւ վարչապետը վարչապետ է, իսկ նախարարը` նախարար»:
