Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Opel-ներն ու Toyota Land Cruiser-ը . կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Թբիլսիյան խճուղու թիվ 13/2 հասցեի՝ «Էդել» տաքսի ծառայության հարևանությամբ բախվել են Opel Astra մակնիշի 35 GP 509 համարանիշի, Opel մակնիշի 951 AG 61 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 18 ՍՕ 600 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանզաքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումատակի ծառայողերը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am