Երեւանում զինված անձը կրակել է տարադրամի աշխատակցի վրա եւ դիմել փախուստի. լուսանկարներ
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում այսօր՝ մարտի 16-ին, կրակոցներ են հնչել: Այս մասին տեղեկացանք ոստիկանությունից: Նոր Նորքի Գայի պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա զինված քաղաքացին ավազակային հարձակում է գործել:
Նա մի քանի կրակոց է արձակել տարադրամի աշխատակցի ուղղությամբ եւ իր մեքենայով դիմել փախուստի:
Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ տուժողներ չկան, այս պահին կատարվում են որոնողական աշխատանքներ:
Լուսանկարները՝ shamshyan.com-ի
