Հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը.Շարմազանովը՝Սերժի Վաչոյի մասին
«Հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը :Դրա համար կա նախաքննություն, թող նախաքննությունը պարզի։ Ես չեմ ուզում դատավորի ֆունկցիա ինձ վրա վերցնել», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Վաչագան Ղազարյանի ձերբակալմանը։ Արդյոք Վաչագանն իր ընկերն է,հարց ուղղեցին լրագրողները,ինչին ի պատասխան նա ասաց. «Չեմ կարող ասել՝ ընկերն է, բայց մտերիմ հարաբերություններ ունենք։ Ես մտերիմ հարաբերություններից երբեք չեմ խուսափել և չեմ խուսափում։ Ի վերջո, նա այն մարդն է, որը ծառայություներ ունի Արցախում հերոսամարտի տարիներին։ Ես չեմ ուզում խոսել անձերից, մենք պետք է խոսենք երևույթներից։ Հենց մենք սկսեցինք կենտրոնանալ անձերի վրա, մենք տանուլ ենք տալու»։ Շարմազանովը հիշեցրեց վարչապետի հայտարարությունը՝ չպիտի լինի վհուկների որս, վենդետաներ և անձերի դեմ պայքար։
