Ալիևը ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո կսանձազերծի՞ պատերազմ. Շփման գծի մտահոգիչ իրավիճակը

Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջին գծում, որն ամբողջովին վերահսկվում է Պաշտպանության բանակի կողմից, որպեսզի թույլ չտրվեն այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն լայնածավալ գործողությունների, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ նախօրեին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա տեղեկացրել է, որ հայաստանյան պատվիրակությունն անցած շաբաթավերջին Արցախում ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին։ «Անցյալ շաբաթավերջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանից պատվիրակություն էր մեկնել Արցախ՝ նպատակներից մեկը նաև առաջնագծում իրավիճակին ծանոթանալն էր։ Հանդիպում ենք ունեցել Պաշտպանության բանակի հրամանատարության հետ, ներկայացրել են ընդհանուր վիճակը։ Կարելի է ասել՝ մնացած ժամանակների հետ համեմատ շատ բաներով չի տարբերվում։ Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջին գծում, որը, կարելի է ասել, ամբողջովին հետևում է Պաշտպանության բանակը, որպեսզի հանկարծ թույլ չտան այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ գործողությունների։ Ընդհանուր առմամբ լարվածությունն ինչպես կա, այդ ձև է, նախկին ժամանակների հետ համեմատ որոշակի չափով ավելացել է, անհանգստություն ունենք։ Բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Պաշտպանության բանակը վերահսկում է վիճակը, և կարելի է ասել, որ Պաշտպանության բանակն իր առջև դրված ցանկացած գործողություն, ցանկացած խնդիր պատրաստ է կատարել», ասել է ԱԽ քարտուղարը։ Նա անդրադարձել է նաև Բելառուսի կողմից՝ Ադրբեջանին զենքի վաճառքի թեմային: «Հայաստան-Բելառուս հարաբերությունները տարբեր մակարդակներում են։ Հայաստանը և Բելառուսը գտնվում են համագործակցային մակարդակում ոչ թե երկկողմանի, այլ նաև բազմակողմանի՝ նկատի ունեմ ՀԱՊԿ, ԱՊՀ, տարբեր հարթակներում համագործակցություն կա, և այս առումով հայ-բելառուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և իսկապես այս զենքի վաճառքը ամբողջովին չի համապատասխանում այն հարաբերությունների մակարդակին, որ մենք ունենք Բելառուսի հետ, այդ առումով մենք մտահոգություն ենք հայտնել։ Մենք պետք է հասկանանք, որ խնդիրները միանգամից չեն լուծվում, խնդիրը գոյություն ունի երկար ժամանակ, և մեկ անգամ այդ խնդրի մասին բարձրաձայնելով մենք չենք կարող լուծում ստանալ։ Նաև արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն է ասել, որ այդ հարցը բազմակողմանի և բազմաշերտ քննարկվում է բելառուսական կողմի հետ, և այն պատասխանները, որ մենք ստանում ենք, չեն բավարարում մեզ։ Այդ իսկ պատճառով մենք պետք է շարունակենք աշխատել, որպեսզի հասնենք արդյունքի նույն այդ բազմաշերտ և բազմակողմանի ձևով այդ հարցը բարձրացնելով և լուծում փնտրելով»։ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Բաքուն նոր թափով շարունակում է ծանր սպառազինություն ձեռք բերել: Մասնավորապես, վերջերս հաղորդվեց, որ ադրբեջանական բանակը համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով: Պաշտոնական Երևանը քննադատում է ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի կողմից «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքն Ադրբեջանին։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անընդունելի էր համարել զենքի վաճառքը «Ադրբեջանի նման պետությանը»: Անցյալ շաբաթասկզբին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հեռահար այդ կայաններն արդեն հասել են Ադրբեջան և արդեն ցուցադրվել են նախագահ Իլհամ Ալիևին: Ըստ Բաքվի, դրանք կարող են հարվածներ հասցնել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա և խոցել հակառակորդի թիրախները 80 կմ շառավղով: Շփման գծում կուտակումների մասին ահազանգում է նաև Ստեփանակերտը: Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ հակառակորդը առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժեներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով: Aravot.am-ի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հարցին՝ ինչ-որ արտառոց իրավիճա՞կ է սահմանի վրա, ի՞նչ է այս պահին կատարվում շփման գծում՝ պատասխանել է. «Կատարվում է այն, ինչի մասին մենք խոսում ենք, սա ոչ թե շահարկումների համար է արվում, ինչպես մի քանի տարօրինակ աննորմալ կարծիքներ են հայտնում, դեպրեսահարվում են, շեղում են ուշադրությունը ներքին խնդիրներից: Նախևառաջ, Արցախում կատարյալ հանգստություն է, ներքաղաքական կատարյալ կայունություն: Մենք այդպիսի նպատակ չունենք շահարկենք սահմանում տիրող իրավիճակը և ներքին խնդիրները: Ադրբեջանական ղեկավարությունն իրենք են հայտարարում, տեսեք ինչպիսի հայտարարություններ են անում: Ապրիլ ամսից մենք ասում ենք, որ կան կուտակումներ և որոշ մարդիկ, այդ թվում նաև Ադրբեջանի քաղաքացիներ հայկական անունների տակ գրում են, փնովում են, փորձում են շեղել մեր ուշադրությունը: Մենք ասում ենք՝ կան կուտակումներ և 2016-ի ապրիլից առաջին անգամ է այսպիսի իրավիճակ, չասե՞նք: Իսկ թե ինչ կլինի, կախված է առաջին հերթին մեր ունակություններից՝ կասեցնել ցանկացած ոտնձգություն: Այս պահի դրությամբ պաշտպանության բանակը կատարում է ամեն ինչ, որ ռազմավարական նախաձեռնողականությունը ամուր պահպանի իր ձեռքերում»: Կարելի է արձանագրել, որ այս պահին ապրիլյան պատերազմի կրկնությունը ոչ միայն չի բացառվում, այլև դրա հավանականությունը շատ մեծ է: Բաքուն ոչ միայն քարոզչական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, այլև՝ բուն պատերազմի նախապատրաստական փուլում է կարծես: Շատերն էին կանխատեսում, որ Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո հնարավոր է, որ Ադրբեջանը սանձազերծի լայնածավալ պատերազմ: Եթե Ադրբեջանի կողմից կուտակումներն ու շարժը միայն քարոզչական նպատակ չեն հետապնդում, ապա ամեն ինչ տանում է պատերազմի բռնկման հավանականության մեծացմանը: Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am