Հայկական ավիացիայի կարիքներն ու ռուսական կործանիչները

Հայաստանի նոր իշխանությունները, Պաշտպանության նախարարությունն իրենց առջև խնդիր են դրել զարգացնել ավիացիայի ոլորտը, հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, ըստ որի, չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը համալրվի ռուսաստանյան արտադրության բազմաֆունկցիոնալ կործանիչներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք հստակեցումներ կան, Արմեն Գրիգորյանը նշել է, որ այս պահին մտքերի փոխանակում է: Այսինքն, այժմ ՀՀ նոր իշխանությունները քննարկվում են տարբեր ճանապարհներ, և ըստ ՀՀ ԱԽՔ-ի՝ շատ արագ վերջնական եզրահանգում կլինի՝ հասկանալու համար ռեսուրսները, դրանց օգտագործման հնարավորությունները Հայաստանի բանակն ուժեղացնելու համար»: Հիշեցնենք, որ «Կոմերսանտը» օրեր առաջ գրել էր, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին մատակարարել Су-30СМ մարտական ինքնաթիռներ: Հոդվածում նշվում էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ երկրի ղեկավարությունը մինչև 2024 թվականը հետաձգել է Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2012թ-ին, սակայն այդպես էլ ուժի մեջ չի մտել:  Թերթի տեղեկություններով Ռուսաստանը մտադիր է գործարքը իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Կործանիչների տեղեկատվական այս ֆոնին Փաշինյանն ուշագրավ քայլ արեց. հունիսի 17-ին Ֆեյսբուքում տեղադրեց մի լուսանկար ու գրեց. «ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ»: Այսպես, չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը համալրվի ռուսաստանյան արտադրության Cу-30СМ մակնիշի բազմաֆունկցիոնալ կործանիչներով: Դա էր նաև ռուսաստանյան պարբերականի՝ «Հին պայմանագիր նոր վարչապետի համար» վերնագրված հոդվածի հիմնական մեսիջը: Խոսքը կործանիչների առնվազն մեկ էսկադրիլիայի, այսինքն՝ 12 օդանավերի ձեռքբերման մասին է: Այս պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2012 թվականին, սակայն այդպես էլ ուժի մեջ չէր մտել՝ Հայաստանում, փաստորեն, ծագած ֆինանսական խնդիրների պատճառով: Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտի պաշտոնյաներն առայժմ հրաժարվում են որևէ մեկնաբանությամբ հանդես գալ, սակայն ռուսական մամուլ հենց այդ աղբյուրներով տեղեկատվական արտահոսքը նշանակում է, որ այնուամենայնիվ կործանիչների հնարավոր վաճառքի մասին մանրամասները հավաստի են: Իսկ հայկական ավիացիան իսկապես համալրման կարիք ունի, դրա մասին հատկապես ապրիլյան պատերազմից հետո բազմիցս խոսվել է: Հայկական կողմը Cу-30СМ օդանավերի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել դեռ 2010 թվականին, երբ արդեն պարզ էր, որ հայկական ռազմաօդային ուժերի ողջ զինանոցը արդիականացման կարիք ունի: Այս տեղեկությունն էլ ի դեպ, ռուսական կողմից է դուրս եկել: Ըստ էության, Մոսկվան փորձում էր լուծել հայկական կողմի ֆինանսական խնդիրները` թույլ տալով Երևանին ինքնաթիռները ձեռք բերել ռուսաստանյան ներքին գներով: Cу-30СМ-ի ձեռքբերման հարցը պաշտոնական մակարդակում Երևանը և Մոսկվան քննարկել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից մի քանի ամիս առաջ: Հետաձգված պայմանագիրը որքան արագ կյանքի կկոչվի՝ արդեն կախված է Փաշինյանի կառավարության հետևողականությունից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am