Թիրախ են դարձել լրագրողները և փաստաբանները

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. Որպես քաղաքացի, պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս գործընթացը, այդ թվում՝ օրենքից վեր կանգնած մարդկանց օրենքի դաշտ բերելու և շարքային քաղաքացու դերն արժևորելու գործողությունները, հաճելի են և օգտակար: Գիտակցում եմ, թե որքան դժվարություններ կան արդեն իսկ ձևավորված կոռուպցիոն համակարգերը քանդելու, մարդկանց նախկին արատավոր սովորությունները վերացնելու և մեր երազած երկիրը կառուցելու կարևոր գործում: Հասկանալի է, որ դրական արդյունքի հասնելու համար երբեմն ընտրված մեթոդները համարժեք են ոչ թե օրենքին, այլ՝ բարդ թիրախին: Որպես փաստաբան ունեմ հետևյալ մտահոգությունները՝ 1. Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը (որոնց ղեկավարների՝ երկրին ծառայելու բարի նպատակի նկատմամբ կասկած չունեմ) սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին: Մարդկանց բնակարան կամ տնտեսական գործունեության տարածքներ մուտք գործելիս և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, եթե դրանք զուգահեռ լուսաբանվում են, պետք է հասարակությանը տեղեկացնել, թե ինչ առիթի և հիմքի պայմաններում է նման միջամտության անհրաժեշտություն առաջացել: Հակառակ դեպքում, դա կարող է ընկալվել կամայական և ընտրողական (անձնավորված) միջամտություն, որը եթե հանրային այս վստահության ֆոնին, գովելի է, ապա վաղը կարող է դառնալ չարիք նույն հասարակության համար: Հայաստանում տնտեսական գործունեության հետ կապված ստուգումները կարգավորող օրենք կա, ինչպես նաև՝ հատուկ դրա համար նախատեսված մարմիններ: Տնտեսական գործունեությունը օրենքով սահմանված հիմքով և կարգով ստուգող մարմինների միջոցով վերահսկելը նույնպես արդյունավետ գործիք է և չի ստեղծի այն տպավորությունը, որ «ոստիկանական պետության» հետ գործ ունենք: 2. Քաղաքացիների մի խումբ վտանգավոր անհանդուրժողականություն է դրսևորում այլակարծությանը: Սիրո և համերաշխության լոզունգների ներքո իրականացված իշխանափոխությունը, չի կարող ատելության և հայհոյանքների համար պարարտ հող ստեղծել և սնել դրանք: Հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբանները: Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է հիշեն, որ փաստաբաններին ցանկանում էին թուլացնել նաև նախորդ իշխանությունները, բայց այսօր ամենաշատը նրանք փաստաբանի կարիք ունեն և ամեն ինչ կտային, որպեսզի փաստաբանությունը շատ հզոր լիներ մեր երկրում: Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ վաղը իրենք էլ են փաստաբանների կարիք ունենալու (նախկինում հաստատ ունեցել են): Հետևաբար, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի փաստաբանությունը զարգանա և հզորանա: Նույն կերպ, լրագրողներն էլ իրենց համարձակ կեցվածքով և սուր գրչով ընդդիմացել են նախկին իշխանություններին: Այսօր էլ, երբ երկրում չկա գործող իշխանություններին հակակշռող ընդդիմություն, թերությունների վերաբերյալ հիմնական աղբյուրը դարձել է լրագրողը: Կարծում եմ, որ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, իր լիազորությունների շրջանակում, կարող է մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների և լրագրողների համար ազատ և անկաշկանդ գործելու պայմաններ ապահովել: Դա նաև ենթադրում է հանրային հայտարարությունների մակարդակով, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ գործիքներով չթույլատրել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ վիրավորանքների, հայհոյանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսևորումներ: Մեր փաստաբաններն ի վիճակի են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում մեղադրվող ցանկացած անձի: Մեր լրագրողներն ի վիճակի են վեր հանել խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ իշխանությունների թերությունները: 3. Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի՝ դատարաններին հրահանգ տալուց խուսափելու հայտարարությունը, առաջինը մեծ ուրախությամբ արձանագրեց փաստաբանական համայնքը: Վերջերս Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն արեց՝ «Եթե հանկարծ պարզվի, որ որևէ դատավոր գործում է անձնական շահագրգռվածության, ֆինանսական շահագրգռվածության, կոռուպցիոն շահագրգռվածության, բարեկամային շահագրգռվածության, կլանային շահագրգռվածության շրջանակում, ապա «վայ»-ը եկել և տարել է այդպիսի մարդկանց»: Կարծում եմ, որ այս հարցում, պետք է որոշակի զգուշություն ցուցաբերել: Դատավորը վարչապետի նշված խոսքի յուրովի մեկնաբանությամբ կարող է իշխանահաճո «արդարադատություն» իրականացնել այն հաշվով, որպեսզի իրեն չմեղադրեն կլանային կամ բարեկամական շահագրգռվածությամբ որոշում կայացնելու համար: Հուսով եմ վերոհիշյալ մտահոգություններս կփարատվեն:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am