Ես իմ պահոցից հասարակության պարսավանքին եմ ներկայացնում անուններ. Անդրանիկ Հարությունյան

Աննախադեպ է... Այդպես լինում է, երբ թշնամին հասնում է սուրբ-սրբոցին, երբ զիջելու ոչինչ չի մնում: Սովետական պատմագրությունը այդ իրավիճակը բնութագրում է «հետևում Մոսկվան է» լակոնիկ և շատ խորիմաստ արտահայտությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քո այսօրվա գերնպատակը պետք է լինի ոչ մի օր հանգիստ չտալ ստահակին, թալանչուն, մանր ու մեծ կաշառակերին, ապօրինության հեղինակին, սանձարձակին, լկտիին, հղփացածին, անբարոյականին, ազգուրացին, թույլին հալածող սանձարձակին և էլի ու էլի մեր հասարակությունը սպանող հազար ու մի արատներ կրող երկոտանի կենդանիներին: Հայ մարդ, դու պարտավոր ես արժանի լինել քո առաջնորդին, առաջնորդ, որը վերցրել է հասարակությունը արատներից ազատող այնպիսի նշաձող, որին կնախանձեին ժողովրդավար համարվող բոլոր երկրները միասին վերցրած: Ազգովի պարտավոր ենք գիտակցել, որ եկել է արժանապատվությունը վերականգնելու, անկաշկանդ գործելու և արարելու ժամը՝ ի փառս մեր երկրի և մեր ժողովրդի: Նիկոլը ինչքան էլ Աստծու պարգև լինի, ինչքան էլ վճռական լինի անձնազոհության գնալու, միևնույնն է, առանց մեր նվիրումի, առանց մեր անվերապահ նվիրվածության, ոչինչ չի կարող անել: Մի՞թե մենք ևս մեկ անգամ բաց կթողնենք մեր ժողովրդին տրված շանսը: Նախախնամությունը մեզ շնորհ է արել՝ օժտելով խելքով ու տաղանդով, հնարամտությամբ ու տոկունությամբ, հնարավորություն տալով անցնել պատմության լաբիրինթներով, հաղթահարել անմարդկային զրկանքներ և շարունակել մնալ ընտրյալների կողքին: Ազգային անվտանգության ծառայության վերջին բացահայտումներից հետո բանական մարդու ուղեղում այնպիսի մի խառնաշփոթ և հույզերի ալեկոծություն է, որ սառը տրամաբանությունն անգամ անզոր է օգնելու հասկանալ, թե սա իսկապե՞ս կատարվում է մեզանում: Ակամա հարց է առաջանում, թե լա՛վ, որտե՞ղ է հերոսության, նվաստության ու ընչաքաղցության սահմանը, հնարավո՞ր է իսկապես դրանք տեղավորել մեկ մարդու մեջ: Ո՞վ կարող է երաշխավորել, որ չկան էլի ուրիշներ, որոնք դիմակավորված հրեշների նման տարիներ շարունակ գտնվել են և այժմ էլ գտնվում են մեր կողքին: Եվ հետևաբար, յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր թաքստոցներից ու բներից հանել ժանտախտը և ներկայացնել հասարակության դատին, անկախ նրանից, թե քանի տարվա հնություն ունեն դրանք: Մենք մեր հասարակությունը պետք է վերածենք մեղվի փեթակի, որտեղ հասարակության անդամների իրավունքներն ու պարտականությունները նույնքան ներդաշնակ են որքան ներդաշնակ են մեղուների վարքը փեթակում: Երևի քչերը գիտեն, որ իրենց փեթակը ներխուժած ցանկացած թշնամի, նույնիսկ** մուկը,** որ** **չափերով այդքան մեծ է մեղվից, ենթարկվում է գրոհի և ոչնչացվում, և ապա դուրս հանվում փեթակից: Եթե դուրս հանելը փոքրիկ մեղուների ուժերից վեր է նրանք թշնամու անկենդան մարմինը պարուրում են մեղվամոմով՝ կանխելով հնարավոր հիվանդությունները: Մի թե՞ այդ իմաստուն կենդանիները չեն կարող հրաշալի օրինակ լինել մեզ համար: Եվ ուրեմն, ես իմ պահոցից հասարակության պարսավանքին եմ ներկայացնում անուններ, որոնք առանց ամոթի նախաձեռնեցին և իրենց նմանների միջոցով ընթացք տվեցին մի նողկալի արարքի, ինչպիսին օրինավոր մարդուն նսեմացնելը, արժանապատվությունը ոտնահարելը և հետագա ամբողջ կյանքը թունավորելն է: Դրանք են՝ 2008 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հաջորդաբար զբաղեցրած Արմեն Գևորգյանը և Հովիկ Աբրահամյանը (խնայում եմ և մականուններով չեմ ներկայացնում, չնայած որ երկուսի դեպքում էլ դրանք հնչեղ են), վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը (աննախադեպ կեղծիքի հեղինակը և գլխավոր ձեղծարարը), ՀՀ քաղաքացիական ծառայության աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության գլխավոր մասնագետ՝ Սիմոն Սահակյանը, ՔԾԽ-ի նախագահ Մանվել Բադալյանը և վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը: Սրանք այն մարդիկ են, որոնք հնարեցին կեղծիքը, ձեռնամուխ եղան դրա իրագործմանը և ստորաբար ավարտին հասցրին այն: Եղելությունը հետևյալն է. հրահանգ իջեցվեց (ձայնագրությունները պահպանվում է) նախագահական երկու մասնաշենքերի հսկողությունը իրականացնող պետական պահպանության ծառայության տեսուչներին, որպեսզի վերջիններս արգելեն իմ մուտքը աշխատավայր: Խղճուկները այլ ճանապարհ չունենալով ինձնից ազատվելու, ուժի միջոցով արգելեցին իմ մուտքը և աշխատանքից անհարգելի բացակայության անվան տակ ձեռնարկեցին ինձ աշխատանքից հեռացնելու գործընթաց: Քանի որ դրան տեղյակ էին ամենաբարձր մակարդակով, հետևաբար իմ բողոքները, թերթերում լույս տեսնող հրապարակումները և բարձրացրած աղմուկը, նույնիսկ չափի մեջ հասցված վիրավորանքները որևէ արձագանք չունեցան, քար լռություն: Ինձ հետ հաշվեհարդար տեսնելը ակտ էր, որի նպատակն էր կանխել նախագահի աշխատակազմի աշխատողների հնարավոր մասնակցությունը 2008 թվականին բռնկված համաժողովրդական շարժմանը: Ես զբաղեցնում էի նախագահի վերահսկողական ծառայության երկրորդ բաժնի պետի պաշտոնը, կիրթ ու գրագետ էի, ծանրություն կրելուց երբեք չէի խուսափում, սակայն հարմար չէի քաղաքացիական դիրքորոշման առումով: Իսկ Սերժի Հայաստանում, ինչպես հայտնի է՝ կարող էիր քեզ տրված հնարավորությունների սահմաններում գողանալ, խաբել, բռնանալ, ընտրակեղծիքներով զբաղվել, բայց երբեք քաղաքացիական դիրքորոշում չունենալ (այնպես որ, բացարձակ սուտ է Սերժի այն հայտարարությունը, որ ինքը Մանվելի ունեցվածքից տեղյակ չի եղել): Իսկ ես բացի նրանից, որ քաղաքացիական դիրքորոշում ունեի, մի ուրիշ «այիբ» ևս ունեի, ոչ գողանում, ոչ խաբում, ոչ էլ բռնանում էի, այսինքն ռեժիմի համար վտանգավոր մարդ էի: Հ. Գ. Թավշյա հեղափոխությունը անզիջում պետք է լինի: հավատում եմ, որ բոլորի հերթն էլ գալու է: Այնպես որ, առա՛ջ Թավշյա հեղափոխություն: Անդրանիկ Հարությունյան Վանաձորի առաջին քաղաքապետ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, 2016 թվականի ապրիլ-մայիսին Արցախի սահմանների պաշտպանության մասնակից՝ վիրավոր կամավորական Ներկայացնում է loritv.am

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am