Սաակաշվիլիի տեղակալին ծաղիկներով գրկած դուրս են բերել Օդեսայի քաղխորհրդից
Օդեսայի քաղխորհրդի պատգամավոր Դմիտրի Պալպանինը նիստերի դահլիճից դուրս է բերել Օդեսայի մարզի փոխնահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Բորովիկին, հայտնում է «Թայմեր» պարբերականը:Բորովիկը քաղխորհրդի նիստին իր ելույթը սկսել է քաղաքային իշխանությունների հասցեին մեղադրանքներով: «Ես առիթ եմ ունեցել ապրելու աշխարհի շատ քաղաքներում եւ կասեմ, որ Օդեսան ամենավատ քաղաքն է, որտեղ երբեւէ ապրել եմ: Գործող քաղաքային իշխանությունը կոռումպացված է եւ անօրինական, որովհետեւ 2015-ին տեղի ունեցած տեղական ընտրությունների արդյունքները կեղծվել են: Բորովիկն ամբիոնին է մոտեցել` խախտելով կանոնակարգը, նախապես չգրանցվելով», — հայտնել է Բորովիկը: Օդեսայի մարզի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի տեղակալի խոսքերն օդեսացի խորհրդարանականներն ընդունել են հանդիմանական աղմուկով, հետո պատգամավոր Պալպատինը սպիտակ ծաղիկների փնջով մոտեցել է ամբիոնին, գոտկատեղից գրկել է Բորովիկին եւ դուրս է բերել նիստերի դահլիճից:
