Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել․ Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրորդ նախագահի հետ իր հանդիպումների մասին ասեկոսեներին․
«Մարդիկ ստեղծեցին այդ միֆը։ Ես Ռոբերտ Քոչարյանին՝ երկրորդ նախագահին, կյաքումս մի անգամ եմ հանդիպել, 2001 թվականին, Սևանի թերակղզում, երբ վեհափառի հետ այցելել էին Վազգենյան դպրոց։ Հանդիպել եմ ընդամենը 5 րոպե»։
Հարցին, թե այս օրերին հանդիպում չե՞ք ունեցել, պատասխանեց․ «Եթե ես որևէ մեկի հետ հանդիպեմ, թաքցնելու բան չունեմ: Երեկ չտեսա՞ք, ես գնացել էի ոտքերս վիրակապելու, ասում են` գնացել եմ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու։ Էս մարդիկ ստախոս են, ի՞նչ ասեմ, ամեն ինչ սուտ է էս մարդկանց մոտ, իրենք էլ են սուտ»։