Սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկ չի մոտենում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին

«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը գրում է.

«Մի հոգի կար, անունն էլ Մանե Գևորգյան, պաշտոնը՞, վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի խոսնակ։ Այս տիկինը ժամանակին Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի հորը պատկանող ընկերությունը դարձել է ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող…

Անգամ այս իշխանության օրոք առաջին ատյանի դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է և պետք է հերքում տարածի,

Վերաքննիչ դատարանը Մանե Գևորգյանի (տվյալ դեպքում ասել է, թե՝ Նիկոլ Փաշինյանի) վերաքննիչ բողոքը մերժեց։ Վճռաբեկը տարի ու կես է Մանեի բողոքը վարույթ չի ընդունում, որ մերժի և որոշումը մտնի ուժի մեջ։

Կարող եք ստուգել. Դատական գործ՝ ԵԴ/16144/02/20,

Դա նման է Արման Բաբաջանյանի զառանցանքին, երբ վերջինս ասում էր. «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը»։ Երևի «Որոգայթ» հեռուստասերիալի բացասական հետևանքներն էին, կամ այլ առողջական խնդիրներ, հաստատ չգիտեմ։ Իմիջայլոց, Նիկոլ Փաշինյանի Արման Բաբաջանյանն էլ պարտվեց՝ դատական գործ ԵԴ/30898/02/20։

Ասածս ինչ է, սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկ չի մոտենում, բոլորը սպասում են «ամենաարժանավորին», այնպես որ, մի անհանգստացիր, եթե այս կյանքում չստացվի՝ դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու հայ առաքելական եկեղեցու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում, ոչ թե, որ իրենք չեն համաձայնվի, այլ՝ դու չես կարողանա անել ապաշխարության խորհրդի երեք քայլերը՝ մեղքի գիտակցում, խոստովանություն և իհարկե հատուցում։ Վերջինի մասով կկարողանա օգնել, բայց ոչ թե հոգևորականը, այլ՝ ՀՀ քրեական օրենսգիրքը»։

դիտվել է 1038 անգամ
Լրահոս
Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյա Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը. ժամանեցին սև բերետավորները Վահագն Չախալյանը ազատության մեջ է Էդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլին Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյանը՝ Բագրատ Սրբազանին Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am