«Քուրդ ահաբեկիչների» դեմ պայքարն ու «զարգացման ճանապարհը». Էրդողանի ռազմավարական ծրագրերը

13 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի առաջին պաշտոնական այցն Իրաք նախապես հայտարարվել էր, դրա նախապատրաստմանը մասնակցել են երկու երկրների բոլոր հիմնական գերատեսչությունները: Ապրիլի 22-ին էրդողանի հետ Բաղդադ են ժամանել ԱԳՆ, ՊՆ, ՆԳՆ եւ տնտեսական բլոկի մի շարք նախարարներ, ինչն արդեն շատ բանի մասին է խոսում։ Այս այցը թուրքական ԶԼՄ – ներում անվանել են պատմական, եւ դա տուրք չէ արձանագրությանը կամ ավանդական արեւելյան բարձրագոչությանը.դրա արդյունքներով ստորագրվել են 26 միջկառավարական համաձայնագրեր, որոնց մի մասը ռազմավարական նշանակություն ունեն:

Բանակցություններում առանցքային էր Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) լիկվիդացման թեման, մի կազմակերպություն, որին Էրդողանը որոշել է վերջ տալ ամբողջությամբ եւ վերջնականապես: Թուրքիայի առաջնորդը հայտարարել է՝ «ահաբեկչության դեմ պայքարը մեր օրակարգի հիմքն էր։ Մենք քննարկել ենք ահաբեկչությանը հակազդելուն վերաբերող հարցեր»։ Թուրքիայի ԶՈՒ հրամանատարությունն ավարտում է խոշոր անդրսահմանային գործողության պլանավորումը, որի նպատակն է ոչնչացնել ոչ միայն PKK -ի զինյալների ջոկատները, այլեւ Իրաքի հյուսիսում նրանց թիկունքային բազաները: Վերջերս Անկարան ստիպեց Բաղդադին ճանաչել PKK-ն որպես ահաբեկչական կազմակերպություն եւ համաձայնություն ձեռք բերեց ոչ միայն Թուրքիայի զինված ուժերի, այլեւ համատեղ ջանքերով գործողություն իրականացնելու հարցում։ Ընթանում է համակարգող կենտրոնի աշխատանքի սկզբունքների ակտիվ համաձայնեցում, որը ստեղծվել է անվտանգության, ընդհանուր սահմանների պաշտպանույթան եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակներում: Այցի ընթացքում թուրքական կողմը հաստատել է. «Մենք Իրաքին փոխանցել ենք, որ պատրաստ ենք աջակցել նրանց սահմանային անվտանգության համակարգերի հարցում»: Նախատեսվում է սահմանից 30-40 կմ խորության վրա ստեղծել անվտանգության գոտի եւ ապահովել Թուրքիայի եւ Իրաքի 378 կմ երկարությամբ սահմանի ամբողջ գծի լիակատար վերահսկողությունը:

Բացի Բաղդադից, Էրդողանն այցելել է նաեւ Քրդական ինքնավար շրջան՝ Էրբիլ քաղաք, որտեղ բանակցություններ է վարել ինքնավարության ղեկավարության հետ: Ի դեպ, դա ավելի շատ քաղաքավարության եւ բարի կամքի ժեստ էր, քանի որ Էրբիլի կախվածությունը Բաղդադից անհամեմատ ավելի քիչ է, քան Անկարայից եւ Վաշինգտոնից։ Բնական է, որ նա ստացել է իրաքյան քրդերի լիակատար աջակցությունը։ Այդ թվում՝ PKK -ի քրդերի դեմ պայքարի հարցում։

Թուրքիայի նախագահը ստորագրված համաձայնագրերն անվանել է «շրջադարձային կետ երկկողմ հարաբերություններում»՝ նշելով, որ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրն «ամուր ճանապարհային քարտեզի» հիմք է դնում: Սակայն եթե PKK -ի ոչնչացումը մոտակա խնդիրն է, ապա ռազմավարական առումով գլխավորը, անշուշտ, «Զարգացման ճանապարհ» նախագծի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն է, որն արդեն անվանել են «այցի մարգարիտ»։ Խոսքը Իրաքի, Թուրքիայի, Քաթարի եւ ԱՄԷ-ի միջեւ փոխըմբռնման քառակողմ հուշագրի մասին է։ Էրդողանի այցի օրը հատուկ փաստաթղթի ստորագրման համար Բաղդադ են ժամանել ԱՄԷ էներգետիկայի նախարարը եւ Քաթարի տրանսպորտի նախարարը:

Մտահղացումը Մերձավոր Արեւելքի երկրների եւ ԵՄ-ի միջեւ լոգիստիկ միջանցք ապահովելն է։ Ավելին, այն կարող է լուրջ մրցակցություն կազմել Սուեզի ջրանցքի համար, որն առայժմ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ հիմնական տրանսպորտային միջանցքն է։ Ստորագրողներն ընդգծել են Ասիայից Եվրոպա նոր երթուղու կարեւորությունը Գազայի հատվածում, Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում իրավիճակի սրման ֆոնին: Նրանց հավստմամբ՝ դա համապատասխանում է նաեւ համաշխարհային թրենդին՝ նորանոր առեւտրային ուղիներ գտնելու հարցում, ինչը կապված է նաեւ գլոբալ տերությունների միջեւ լարվածության աճի հետ։ Ինչը կասկած չի թողնում այն մասին, որ ծրագիրը ստացել է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի այլ առաջատար երկրների հավանությունը: Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է․ «Մենք կապահովենք Ֆաո նավահանգստից ավտոմոբիլային եւ երկթուղային տրանսպորտով անխափան փոխադրումները դեպի եվրոպական երկրներ»: Համաձայնագրով նախատեսվում է ավելի քան 1200 կմ երկաթուղիների եւ ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաեւ հարակից ենթակառցվածքների կառուցում կամ արդիականացում, ընդ որում՝ մինչեւ 2029: Երկրորդ փուլը պետք է ավարտվի 2033ին, իսկ երրորդը՝ 2050ին։ Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվել FAO Grand Port ծովային լոգիստիկ կենտրոնի ստեղծմանը. օբյեկտի առաջին հերթը պետք է հանձնվի արդեն 2025 թ-ին, իսկ հեռանկարում նախատեսվում է նավերից բեռների ընդունման համար կառուցել 90 նավամատույց։ Համեմատության համար նշենք՝ ԱՄԷ-ում տարածաշրջանի ամենամեծ Jebel Ali նավահանգիստը ունի 60 նավահանգիստ: Ակնկալվում է, որ նախագծի արժեքը կկազմի 17 մլրդ դոլար, սակայն դրա իրականացման դեպքում այն տարեկան կբերի մինչեւ 4 մլրդ դոլար եւ կստեղծի առնվազն հարյուր հազար աշխատատեղ: Թուրքիայի տրանսպորտի նախարարի հավաստմամբ՝ միջանցքի օգտագործումը «15-օրյա առավելություն» կտա Մերձավոր Արեւելքից եմ բեռների առաքման ժամանակի առումով՝ ներկայիս ժամկետների համեմատ:

«Զարգացման ճանապարհը» տարածաշրջանում առաջին եւ միակ խոշոր լոգիստիկ նախագիծը չէ։ 2023 թվականի հոկտեմբերին Իրաքի եւ Ռուսաստանի իշխանությունները նախնական քննարկումներ են անցկացրել նախագիծը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (ITC) հետ կապելու հնարավորության շուրջ։ Այս մասին հայտնել է վարչապետ Մուհամեդ աս-Սուդանին, սակայն որեւէ կոնկրետ պարամետր չի նշել, իսկ ռուսական մի շարք լրատվամիջոցներում հայտնվել են պնդումներ, որ ՌԴ-ն հաստատել է աս-Սուդանին իր շահագրգռվածությունը՝ նկատի ունենալով պոտենցիալ ճյուղավորումը դեպի Մոսկվայի եւ Թեհրանի բարեկամ Սիրիա, որը ելք ունի դեպի Միջերկրական ծով: Սակայն փորձագետները կարծում են, որ նման համագործակցությունը ոչ մի հեռանկար չունի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով։ Նախագիծը, որը նախատեսում էր կապել Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգիստը եւ հնդկական Բոմբեյ նավահանգիստը, նախաձեռնվել է 1999 թ-ին, դրա զարգացումը մեր երկրի տրանսպորտային քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է՝ Ռուսաստանի տրանսպորտային ռազմավարությանը համապատասխան մինչեւ 2030 թ-ը: Եվրասիական զարգացման բանկը 2022 թ-ի հոկտեմբերի իր զեկույցում «Հյուսիս – Հարավ»-ի վերաբերյալ 102 ներդրումային նախագիծ ունի մասնակից երկրների տարածքում՝ 38,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։ Նախագծերի մեծ մասը տեղակայված են Ռուսաստանի (52), Ղազախստանի (22) եւ Իրանի (11) տարածքներում։ Եվս 8 նախագիծ գտնվում է Ադրբեջանում, 5-ը՝ Հայաստանում, 3-ը՝ Թուրքմենստանում եւ մեկը՝ Վրաստանում։ Ակներեւ է՝ Հնդկաստանն այլեւս չի հիշատակվում https://eabr.org/analytics/special-reports/mezhdunarodnyy-transportnyy-koridor-sever-yug-investitsionnye-resheniya-i-myagkaya-infrastruktura/։

2023 թ-ի սեպտեմբերին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովում Մոդին հայտարարեց՝ Հնդկաստանը գործարկում է Հնդկաստան – Մերձավոր Արեւելք – Եվրոպա տնտեսական միջանցքը (IMEC)։ Համագործակցության հուշագիրը ստորագրել են Հնդկաստանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, ԵՄ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ը: Նախագիծը, որը հայտնի է դարձել որպես ամերիկա-հնդկական նախաձեռնություն, նախատեսում է կառուցել նոր երկաթուղիներ, նավահանգիստներ եւ այլ լոգիստիկ ենթակառուցվածքներ: Հնդկաստանի արեւմտյան ափի նավահնգիստներից, առաջին հերթին՝ Նավա Շեւայից, նախատեսվում է բեռներ ուղարկել Արաբական ծովով դեպի ԱՄԷ (Ջեբել Ալի) նավահանգիստներ։ Այնուհետեւ ճանապարհը երկաթուղով կանցնի Արաբական թերակղզով եւ Հորդանանով մինչեւ իսրայելական Հայֆա եւ Աշդոդ նավահանգիստներ, որպեսզի ապրանքները Միջերկրական ծովով տեղփոխեն Հունաստան եւ Իտալիա: Այն, որ միջանցքը նախատեսվում է շրջանցել Թուրքիային, այն էլ Իսրայելի մասնակցթյամբ, Անկարայում ընկալեցին որպես մարտահրավեր եւ ակնհայտ մրցակցություն։ Դա, անկասկած, դրդել է էրդողանին կտրուկ ակտիվացնել «Զարգացման ճանապարհի» գործարկումը։ Հետաքրքիր է՝ ԱՄԷ-ն ներգրավված է երկու նախագծերում What is the India-Middle East-Europe mega economic corridor? (indianexpress.com):

Իրավիճակի զարգացմանն ուշադիր հետեւում են նաեւ Թեհրանում։ Բացի ՄՏԿ-ից, Իրանը նույնպես խիստ շահագրգռված է լոգիստիկ ուղիների դիվերսիֆիկացմամբ։ 2023 թ-ի սեպտեմբերին սկսվեց երկաթուղու շինարարությունը Իրաքի հարավի խոշորագույն քաղաքի եւ նավթարդյունաբերական կենտրոնի՝ Բասրայի եւ Իրանի Շալամչե քաղաքի միջեւ։ Չի կարելի հաշվի չառնել, որ Իրաքի հարավային նահանգների շիա բնակչությունը մեծամասամբ լոյալ է տրամադրված Թեհրանի նկատմամբ, բայց բացասաբար է տրամադրված Անկարայի նկատմամբ։ Այնպես որ, թուրքական ԶԼՄ-ների հայտարարությունները, թե Իրաք կատարած այցի ընթացքում Էրդողանը հասել է այն ամենին, ինչ ցանկանում էր, փոքր-ինչ չափազանցված են։ Ինչպես ասում են՝ կան նրբություններ։

 

Անտոն Վեսելով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

դիտվել է 337 անգամ
Լրահոս
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Մեսչյանը չկա, չկա Երնջակյանը, Խանդիկյանը եւ էլի շատ վախկոտներ ու նիկոլական գործիչներ Վախենալու բանից պետք է վախենալ Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել է Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում․ 47-ամյա ծննդկան է մահացել Թուրքիան ավարտել է հարվածային ԱԹՍ-ների մատակարարումը Լեհաստանին Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան Սև ծովում նավ է խորտակվել «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գեւորգ Դանիելյան Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին Եղանակը Հայաստանում Արևմուտքն օգտագործում է ռուսական սպառնալիքի առասպելը` սպառազինությունների մրցավազքը մեծացնելու համար. Լավրով Սպաներից մեկն ասեց` այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Պահեստազորի սպաների հետ հանդիպումն ավարտվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am