Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի վերաբերյալ։

Oragir.News-ը կապ հաստատեց Վահան Զատիկյանի անվան համար 90 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Խոցանյանի հետ, պարզելու դեպքի մանրամասները։

Տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ աշակերտուհին որևէ առողջական խնդիր չի ունեցել, այդ օրն իրեն վատ չի զգացել․

«Երեխան ընդհանրապես խնդիր չի ունեցել, բժշկական թղթերում ոչ մի բան չկա նշված, ո՛չ պոլիկնիլիկայի, ո՛չ էլ դպրոցի։ Երեխան իրեն վատ չի զգացել։ Այդ օրը պարի միջազգային օրն էր, դպրոցում միջոցառում էր, պարի խմբակի հաշվետու համերգն էր։ Այդ երեխան առաջին դասարանից պարի էր գնում, ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր։ Ծնողը շատ հետևողական էր, ամեն օր տանում-բերում էր։ Նույնիսկ այդ օրը ուսուցիչը ասել էր՝ դպրոց կգաք հաց կերած, ժամը 2-ին, որ շատ չհոգնեք։ Երեխան առաջին պարը նորմալ պարեց, անգամ դպրոցի ֆեսբուքյան էջով ուղիղ եթեր է եղել այդ պարը, երրորդ պարի ժամանակ, պահի տակ՝ երեխան հանգիստ ընկավ, նույնիսկ շատ ծնողներ մտածել են, որ իբր դա պարի շարժում է։ Հետո բարձրացանք բեմ, երեխան ուշքի եկավ, դուրս բերեցինք դահլիճից, առաջին օգնություն ցույց տվեցինք։ Դա ընդհամենը տևել է 7-8րոպե, մինչև շտապօգնությունը եկել, երեխային տարել է»,- ասաց դպրոցի տնօրենը։

Տնօրենի հետ զրույցից նաև պարզ դարձավ, որ աշակերտուհու մայրը և քույրը ևս եղել են տվյալ դպրոցի սան։

Oragir.News-ի տեղեկություններով «Աստղիկ» ԲԿ-ում մեկ ու կես ժամ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Նախնական ախտորոշվել է սրտի կանգ, սակայն դեռ դատաբժշկական փորձաքննություն է ընթանում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 29-ին Վանթյան փողոցում գործող Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի, ում կյանքը ցավոք փրկել չի հաջողվել։

դիտվել է 685 անգամ
Լրահոս
«Անվանացանկը թող հրապարակի ում հետ է ուզում հանդիպի». Գուրգեն Արսենյան Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ. ձեր «տժժացող» նկարները դրեք․ Բագրատ Սրբազան (video) Մոսկվայում հարձակման է ենթարկվել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանը Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության ՔՊ-ականը՝ իրենց «դուխով» չատում Բագրաստ Սրբազանի շարժումից անհանգստությունների մասին (video) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին». Հայտարարություն Քննչական կոմիտեն գլուխը պատին է տվել, թող գտնեն փաստեր. Բագրատ Սրբազան Փաշինյանի ստախոսությունները ժապավենի վրա ապացուցված են, չի հերքել, էլ ու՞մ են մեղադրում․ Սրբազան (video) Այսօր է վճռվելու վաղը. քաղաքացիական հասարակությունը ձեր աչքի առաջ քանդվել է. Բագրատ Սրբազան Ամեն ինչ այրվել է, ոչինչ չի մնացել. «Շոփինգ Սիթիի» տուժած տաղավարների սեփականատերերը անելանելի դրության մեջ են Սփյուռքից շատ մեծ աջակցություն կա. Բագրատ Սրբազան Տավուշի մարզպետը Կիրանցի բնակիչների հետ փակ հանդիպումից հետո հեռացավ՝ առանց հարցերին պատասխանելու «Էվրիկա» առևտրային կենտրոններում` տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ Մեր երկիրը աղբանոց է դառնում․ պետք է սրանց հեռացնենք, մաքրենք․ Բագրատ Սրբազան (video) Նախագիծ. փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազան Սրբազան շարժումը Մհեր Գրիգորյանի «հարցն էլ է լուծելու»․ Նարինե Դիլբարյան (video) Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Տավուշի մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները բացել են ճանապարհը. բնակիչ Դիմակավորված մարդիկ մտել են Կիրանց․ ովքե՞ր են նրանք (video) Նոր կադրային նշանակում «Իմպիչմենտի դեպքում ես կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյան Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am