«Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան

«Հրապարակը» գրում է. «Վերջին օրերին Տավուշում ծավալվող պայքարն ու Բագրատ Սրբազանի անձը վարկաբեկելու գործին են լծվել ոչ միայն ՔՊ-ականները, նրանց լրատվամիջոցները, այլև որոշ դերասաններ։ Օրինակ՝ Հովհաննես Դավթյանը, ով հանրությանը հայտնի է կենցաղային հումորով ու նմանակումներով, ով շուն է անվանել իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին: Վերջինս ընդամենը բարձրացել էր բեմ եւ պարզել «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։ Հովհաննես Դավթյանը ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, թե այս երիտասարդը վճարվել է ակցիա անելու համար, ու իրեն նման հայտարարություն անելու հիմք է տվել այն, որ «երբ իրեն մի երկու ճլոթի տվեցին, իրեն արդեն փաստաբանը սպասում էր»։

Մեկ այլ դերասան՝ Սերգեյ Դանիելյանն իրեն ավելի մեծ դեր է վերապահել, նա ուղիղ եթեր էր մտել՝ փորձելով հանրությանը համոզել, որ գյուղերը, որոնք Նիկոլ Փաշինյանը հանձնում է, իրապես թուրքական են, ու տավուշցիների աղմուկը կազմակերպված սաբոտաժ է Նիկոլ Փաշինյանի դեմ․

«Երեկ մի կին մոտեցավ ինձ, ասեց՝ պարոն Դանիելյան, բա ի՞նչ ա ըլնելու էդ Տավուշի մարզի գյուղերի հալը, բա որ տվեցին, բա էդտեղի ժողովուրդը ոնց պտի ապրի, ինչ պտի անի, բա դրանց տների հարցը ո՞վ ա լուծելու և այլն։ Գիտեք՝ էնքան հետաքրքիր էր, որ էդքան խոսալուց հետո էլի մարդկանց թվում ա, թե էնտեղ մարդիկ են ապրում, որ հիմա էդ գյուղերը հանձնել են և էդ մարդիկ պետք ա իրենց տան հարցերը հոգան։ Քանի անգամ ասվել ա, որ դրանք ադրբեջանական գյուղեր են ու էնտեղ մարդ չի ապրում և այլն, բայց մեր դեմ տարվում ա շատ լուրջ տեղեկատվական պատերազմ հիմա։ Նույն հարցը ինձ Փարիզում տվեցին, էնտեղ էլ բացատրեցի, որ դուք երևի մենակ «ընդդիմադիր» մամուլն եք լսում, բայց իրականում էդտեղ մարդ չի ապրում ու դրանք իսկապես թուրքական գյուղեր են՝ լքված, 90-ականների գրաված»,- ասում է Սերգեյ Դանիելյանը։

Բացի նշվածներից ակտիվացել են նաև տարբեր տեսակի «զորացրված քաղաքագետներ», «բլոգերներ», «Սիվիկի դավիթներ», «ՔՊ-ահպատակ երգիչ- երգչուհիներ» և այլն, որոնք հանրությանը փորձում են համոզել, որ Փաշինյանը թուրքերին իրենց հողն է տալիս, որ այդ հողերում մարդ չի ապրում, իսկ Բագրատ Սրբազանն ու ճանապարհ փակած տավուշցիները «ռըսի ագենտ» են, որոնք Ռուսաստանից միլիոնավոր դոլարներ են ստանում` ռուբլով։

Թատերագիր Վահրամ Սահակյանին հարցրեցինք՝ ո՞վքեր են այս մարդիկ, ինչո՞ւ են նման հայտարարություններ անում, ու փորձում արդարացնել այն, ինչն ուղղակի արդարացնել չի կարելի․

«Ես՝ ինքս ունեմ տեսանյութեր տարբեր հարթակներում՝ նվիրված Ձեր ասած անձանց, ու այդ տեսանյութերի մեջ ես ասում եմ, թե նրանք ծագումով ովքեր են։ Ծագումով՝ այսինքն արյունով, ծնունդով, ընտանիքով և այլն։ Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են, որոնք, ինչքան գիտեմ, մեծ գումարներ չեն էլ ստանում, որովհետև իրենք մեծ գումար երբևէ չեն էլ տեսել, որ ստանան։ Ինչքան գիտեմ՝ սրանց քարտերի մեջ գցում են 100-ից 200 դոլար, այսինքն՝ այնպիսի փող, որ նորմալ աշխատող մարդու համար այդ գումարը կլինի, թե չի լինի, մեծ նշանակություն չունի, իսկ իրենք կարոտ են այդ փողին։ Այդ ամեն ինչը գալիս է իրենց արյունից ու իրենց ծագումից, իրենց կեղտոտ ընտանիքներից»,- ասաց Սահակյանը՝ շարունակելով․

«Քանի որ ես գրել եմ «Ժամանակակից հայոց պատմություն» գիրքը, ես ուսումնասիրել եմ նաև ընդհանուր հայոց պատմությունը, և բոլորի համար ևս մեկ անգամ կարող եմ ասել, որ հայոց պատմության մեջ Ձեր նշածների նման դավաճաններ ոչ մի դարում չեն եղել։ Եթե վերցնենք ինչ-որ հայտնի դեմքերի, օրինակ՝ Վասակը կամ Պետրոս Գետադարձը և այլն, սրանք այսօրվա էս դավաճաններին սպասարկողների մոտ անմեղ, նորածին երեխեք են։ Սրանք հանգիստ, բոլորի աչքի առաջ կատարում են դավաճանական գործողություն, առանց հաշիվ տալու, որ այս ամենն ինչ-որ մի օր ավարտ է ունենալու, իսկ ավարտ ունենալուց հետո ես չեմ կարծում, որ նրանք և նրանց ընտանիքի անդամների վիճակը նախանձելի կլինի, որովհետև, այսպես թե այնպես, նրանց անորակ երեխաներն ամեն օր լսելու են «ծախվածի վաստակ» արտահայտությունը։ Ինչպես հասկացաք «ծախված» բառը փոխարինվելու է ավելի գեղեցիկ բնորոշումներով, որոնք առավել ևս վերաբերում են իրենց հայրերի բարոյաէթիկական կերպարին»,- ասաց Սահակյանը։

Հատուկ Սերգեյ Դանիելյանի համար նորից նշենք, որ եթե Տավուշում Նիկոլ Փաշինյանը հանձնի տարածքները, ապա Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակման մեջ է հայտնվելու ադրբեջանական զորքի կողմից, իսկ արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։ Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո։ Աճարկուտ տանող ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո։ Ոսկեպարի ճանապարհի առանձին հատվածներ հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվելու է գրեթե սահմանագծին` ադրբեջանական անմիջական զինված թիրախի ներքո եւ մարդիկ չեն կարողանալու այցելել։ Ոսկեպարում, Կիրանցում ու այլ գյուղերում քաղաքացիական տները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։
Թվարկվածը սպասվելիք աղետների միայն չնչին մասն է, եթե Նիկոլ Փաշինյանը հանձնի տարածքները։ Եւ կարճ ժամանակ հետո այդ գյուղերում մարդ չի ապրելու, որովհետեւ անվտանգության լուրջ խնդիրներ են առաջանալու: Մարդիկ հենց այս հեռանկարը կանխելու համար են փողոց դուրս եկել: Իսկ նրանց պայքարը նսեմացնողներն իշխանության պարզ գործիքներն են եւ ծառայում են նրանց ծրագրերի իրականացմանը»:

 

դիտվել է 605 անգամ
Լրահոս
Դատախազը Վիգեն Սարգսյանից պահանջում է Երևանի գույքը, ԱՄՆ-ի տունը և 400 մլն դրամից ավելի գումար «Սպառնում ա, ասում՝ ամեն մի վայրկյանը 10 հոգու կազատեմ»․ ավտոբուսների վարորդները գործադուլ են անում (video) ԶՊՄԿ-ի աջակցությունն ուղղված է կոնկրետ ծրագրի իրականացմանը. պարզաբանում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սրբազա՛ն, մայիսի 26-ին վերցրեք այդ վանդակը, բացեք մեր երկրի պատը և ասեք` դե թռի (video) Ձերբակալել են երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն 300 միլիոն թուրքական փողերի գաղտնիքը․ Նաիրի Հոխիկյան (video) Խաչատուր Սուքիասյան, դուք հաբրգած չեք, դուք վախեցած եք, գիտեք՝ երկիր է ծախվել (video) Եռակի հարկ կտամ, եթե ապահովեն մեր անվտանգությունը, ոչ թե Նիկոլը, իր թրքասեր թիմը պարգևավճար ստանան Տրանսպորտի վարորդները դուրս են գալիս ուղեգծերից, քաղաքապետարանը սաբոտաժային քայլ է համարում սա ՔՊ-ականները տառապում էին, որ այդտեղ հանգրվանեն, բայց հիմա․․․ Վարդան Բոստանջյան (video) Ես, որ հայտնի եմ եղել՝ Արփի Դավոյանը, կարծեմ, ղուշ էր պահում. Գառնիկ Դանիելյան (video) Սուքիասյանը «բացեց» իրենց․ Սրբազանը՝ Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքների մասին (video) Ժամանակին կհանդիպեմ բոլորի հետ․ Սրբազանը՝ նախկին նախագահների մասին (video) Այս կորուստը հայերիս համար շատ մեծ է․ Գուրգեն Մելիքյան (video) Նիկոլի Կոնջորյանը Նիկոլի նման փնտրում է սատանաներ (video) Ինչու է ցնցվել Խաչատուր Սուքիասյանը․ Դավիթ Սահակյանց (video) Կիրանցում ոստիկանները մեր հաղթանակի օրը կոնկրետ ասացին․ փաստաբան (video) Լյուքսեմբուրգը պահանջում է Բաքվից ազատ արձակել հայ ռազմագերիներին (video) Սա ծանր հարված էր, բայց հույս ունենք` կհաղթահարի․ Սաղաթելյան (video) Խաչատուր Սուքիասյանն իր հանցագործության մասին հայտարարություն արեց․ Արմենուհի Կյուրեղյան (video) Դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով կալանավորվել է 58- ամյա տղամարդ Խորհրդարանը հավանություն է տվել Նիկոլի աներձագը զվարճանում է (video) ՔՊ-ի քաղաքական որոշմամբ՝ Դավիթ Խաչատուրյանն ընտրվեց ՍԴ դատավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am