Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու

Նախօրեին Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում, հղում անելով ադրբեջանական ընդդիմադիր սեգմենտին, գրել էր մոտ ապագայում Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հնարավոր ազատ արձակման մասին։ «Ադրբեջանական ընդդիմադիր սեգմենտը գրում է, որ մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու: Այս հարցի լուծման մեջ էական նշանակություն է ունեցել Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ Ջեյհուն Շադլինսկին»,- գրել էր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ընտանիքը հայտնել էր, որ հացադուլից հետո դադարեցվել են հարազատների հետ հեռախոսազանգերը։

Ապրիլի 21-ին Ռուբեն Վարդանյանին թույլ էին տվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Վարդանյանը հայտնել էր, որ այս ամբողջ ընթացքում լրիվ մեկուսացած է եղել, անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել: Ընտանիքը սա միջազգային իրավունքի բոլոր նորմերի բացահայտ խախտում էր որակել՝ նաև նշելով, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս: Ապրիլի 25-ին բարերար Վարդանյանի ընտանիքը հայտնեց, որ վերջապես թույլ է տրվել կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին, զրուցել ամուսնու հետ, որից հետո Վարդանյանը դադարեցրել էր հացադուլը։ Այդ ընթացքում նաև Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը, հարցազրույց է տվել հեղինակավոր մի շարք լրատվամիջոցների՝ France 24 հեռուստաընկերությանը, CNN-ին։

168․am-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով տարածվող ոչ պաշտոնական լուրերին, թե գուցե Արցախի նախկին պետնախարարն ազատ արձակվի, ասաց, որ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել թե՛ Ռուբեն Վարդանյանի, և թե՛ անազատության մեջ պահվող մյուս անձանց մասով։

Սիրանուշ Սահակյանը նշեց․

«Կարող եմ վերահաստատել, որ ապատեղեկատվությունը և իրականությանը չհամապատասխանող տարաբնույթ, խելահեղ թեզերի տարածումը շատ կանոնավոր և պետության կողմից ուղղորդվող գործելակերպ է ադրբեջանական լրագրողական հատվածում, և այս առումով նպատակահարմար չեմ համարում ոչ պաշտոնական տեղեկատվության մեկնաբանումը»։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում տարբեր կարգավիճակով 23 հայ է պահվում: Նրանց մի մասը զինվորականներ են և համարվում են ռազմագերի, մյուսները քաղաքացիական անձինք են, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, որոնք հետապնդվում են իրենց գործունեության համար։ Իրավապաշտպաններն այս հանգամանքը հաշվի առնելով` նրանց դիտարկում են ոչ միայն՝ իբրև պատանդներ, այլև՝ քաղբանտարկյալներ։

Գերեվարվածների շարքում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն բոլոր գերեվարվածներին ծանր մեղադրանքներ է առաջադրել։

դիտվել է 571 անգամ
Լրահոս
Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածուն Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am