Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին

Տիգրան Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում դիմելով դերասան Մկրտիչ Արզումանյանին, Մկոյին, գրել է.

«2018-ին դուք Instagram-ում հրապարակել էիք նկար (մեկնաբանությունների բաժնում տեղադրում եմ), որտեղ հրաժարվել էիք ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից ու գրել.

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»:

Ինչպես գիտեք, իսկ ես վստահ եմ, որ գիտեք, իմ ու Ձեր Հայրենիքը մաս-մաս հանձնում են թուրքին, իմ ու Ձեր Արցախը նվիրել են թուրքին, իմ ու Ձեր հայրենակիցներին բառիս ամենաուղիղ իմաստով սպանել են հանուն իշխանության մնալու մոլուցքի, իմ ու Ձեր հայրենակիցներին ենթարկում են քաղաքական հետապնդումների, քննադատական խոսքի համար բանտարկում են մի քանի ամսից մինչև մի քանի տարի, իմ ու Ձեր հայրենակիցներն անտերության են մատնված Բաքվի բերդերում ու վստահ եմ, որ դուք շատ լավ պատկերացնում եք, թե ինչ կտտանքների են նրանք այնտեղ ենթարկվում, իմ ու ձեր հայրենակիցներին` զոհված զինծառայողների ծնողներին, ամենալկտի ձևով քարշ են տվել Եռաբլուրի աստիճանների վրայից, իմ ու Ձեր հայրենակիցների վրա հաճախակի ոստիկանական անհամաչափ ուժ են կիրառում, ինձ, Ձեզ, Ձեր երեխաներին ցանկանում են դարձնել թուրքական գաղութի քաղաքացի, բա լավ, դուք որևէ բան չունե՞ք ասելու:

2018-ին չեք գիտակցել, խորքային չեք հասկացել, որ իրականում տեղի է ունենում հակահայկական շարժում, բայց հիմա ինչի՞ եք լռում: Դուք շատերի կողմից միշտ եղել եք որպես սիրված դերասան, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար: Ես չեմ ուզում հավատալ, որ Ձեր ուզածն էն ամենն ա եղել ինչը, որ վերը նշվածում:

Վստահ եղեք, որ շատերը տեսնելով 2018թ. ապրիլի 22-ի ձեր գրառումը, հաստատ ասել են. «արա, դե մեր Մկոն էլ ա պայքարում, ուրեմն ճիշտ ա ամեն ինչ»:

Հետևաբար, ակնկալում եմ, որ Դուք, որպես հանրային մարդու կերպար ունեցող քաղաքացի, ձեր խոսքը կասեք այս բոլոր անարդարությունների, դավաճանությունների վերաբերյալ, որոնք կատարվում են իմ ու Ձեր երկրում: Ակնկալում եմ, որ նույն կերպ կամ գուցե այլ կերպ, կոչ կանեք, որ Հայրենիքի շահերից ելնելով` պետք է պայքարել ու փրկել երկրից մնացած փշուրները այսօրվա կառավարիչներից:

Հայրենիքն առաջին հերթին սկսվում է յուրաքանչյուրիցս: Ձեր Հայրենիքը նաև Ձեր կարիքն ունի»:

դիտվել է 472 անգամ
Լրահոս
Ինձ համար ամենաընկալելի թեկնածուն Սրբազան հայրն է. Գառնիկ Դանիելյան Ահավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն Ճշմարիտյան Լոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետը Նիկո՛լ, մեզ նայիր․ այս ժողովրդից չե՛ս փախչելու․ քաղաքացի (video) Ընթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը Լարված զրույց ոստիկանապետի հետ․ «Ինչի՞ եք բերման ենթարկել մարդկանց», «Կասենք, պետք չի բարձր գոռալ» (video) Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են Ինչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներով Արցունքաբեր գազով, եսիմ ինչ բալոնչիկներով զինված ոստիկաններին Նիկոլը հանել է մեր դեմ․Դանիելյան (video) Նորից համոզվեցինք, որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ. Վիգեն Հակոբյան Տրուֆալդինոն Հայաստանից Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Սա հաղթանակ է. շարժումը խախտել է Նիկոլի և իր գործընկերոջ ծրագիրը․ Բագրատ Սրբազան (video) Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն Էրատոյի անդամը՝ կասկածյալ Սրանք դավաճաննե՛ր են, պիտի բանտերում հայտնվեն․ լարված իրավիճակ կառավարության մոտ (video) Բյուրականի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ են անում, դեմ են տնօրենի ազատմանը (video) Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին Գիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն Մելիքյան Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություն «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար» Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am