Հայտնի է՝ նաև ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում

Ապրիլի 26-ի երեկոյան իրավիճակը Կիրանց գյուղի ճանապարհի փակ հատվածում լարվեց. բնակիչները կամուրջի հատվածում նկատեցին, որ, ըստ հրապարակված քարտեզի, ադրբեջանական կողմին անցնելիք հատվածից առանց պետհամարանիշի, մգեցված ապակիներով մեքենա է փորձում դուրս գալ։ Ճանապարհը փակած տեղացիները, կասկածելով, որ նրանք քարտեզագիրներ են, արգելափակեցին մեքենայի մուտքը՝ թույլ չտալով դուրս գալ։ Ոչ միայն չկար պաշտոնական պարզաբանում, այլև տեղում հավաքաված ոստիկանները լրատվամիջոցներին թույլ չտվեցին մոտենալ։ Տեղում գտնվող Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն էլ մարդկանց համոզում էր ազատել մեքենայի ճանապարհը՝ հայտարարելով, որ մարդիկ իբր թե եկել են խնդիրները գույքագրելու։

Այնուհետև ամենատարբեր կասկածներ հայտնվեցին այդ խորհրդավոր մեքենայի ու նրա մեջ գտնվող անհայտ անձանց մասին. անգամ կարծիք եղավ, որ նրա մեջ եղել են ադրբեջանցիներ, ըստ որոշ հայտարարությունների՝ մեքենայում են գտնվել նաև Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը:

Yerkir.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ մեքենայում գտնվել են նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, փոխգնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանն ու իր տեղակալը: Նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, փաստորեն, նաև փոխգնդապետ Սերգեյ Պետրոսյանի ստորաբաժանումներն են ներքաշել են հող հանձնելու պրոցեսի մեջ՝ խաղալով բանակի հեղինակության հետ։

Հիշեցնենք՝ փոխգնդապետ Սերգեյ Պետրոսյանը ստորագրել էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի 2021 թ. փետրվարի 25-ի հայտարարության տակ, որով պահանջվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Ըստ տեղեկությունների՝ Սերգեյ Պետրոսյանի ծառայության 20 տարին արդեն լրանում է, թոշակի գնալու շատ քիչ է մնացել:

yerkir.am

դիտվել է 2438 անգամ
Լրահոս
Թող Փաշինյանն էլ գա այստեղ, մեզ հետ մեռնի․ կիրանցեցին՝ ԱԱԾ-ականին (video) Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Երեկ Օպերայում քննարկման ժամանակ Փաշինյանը մի խայտառակ մտքի թռիչք է ունեցել․ հոգեբան (video) Դու՛րս եկեք, անտարբեր մի՛ եղեք․ սրանցից պիտի փրկենք մեր երկիրը․ քաղաքացիները՝ կառավարության մոտ (video) Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, դե թող փորձվի՝ ինձ այդպիսի բան առաջարկել (video) Արա՛, հանգստացի ասում եմ․ Կիրանցում լարված զրույց գնդապետ Մախսուդյանի ու մյուսների միջև (video) Ռուբեն Բաբայանը թշնամուն ծառայող «թրքահոտ է»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը սկսեց վիրավորել լրագրող Անի Գևորգյանին (video) Լարված իրավիճակ․ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գոռում է, պահանջում դադարացնել նկարահանումը Կիրանցում (video) Պատկերացրեք հարսանիքի միսը լավը չլինի․ Նիկոլի խոսքը՝ Կիրանցում հանձնվող տների ֆոնին (video) Քաղաքային իշխանության պերճանքն ու թշվառությունը Լարված իրավիճակ է Կիրանցում․ այս «կենդանիները» անցել են վերջին սարսափելի քայլերին․ Գագիկ Համբարյան (video) Ճանապարհը մենք չենք փակել, վարչապետն է փակել, մարզպետը թող էստեղ գա, գյուղի շնչառությունը փակում են (video) Թե մարզպետը լավ տղա ա, ռիսկով ա, թող գա ժողովրդի մեջ, ինքը խաբել ա մեզ․ Կիրանցում ճամփա են փակել (video) Կիրանցում լարված է․ գյուղում կարդում են սահմանազատման մասին տեղեկատվությունը (video) Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են (video) Կամո՛ Շահինյան, ես էլ քեզ եմ ասում՝ ինչ անես․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի գյուղապետին (video) Վահե Ղազարյա՛ն, «կենդանիներիդ, սրիկաներիդ» հավաքիր․ Արդարադատության գեներալ-մայոր (video) ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին ակցիաների ընթացքում ապօրինաբար բերման ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Կիրանցում լարված է․ կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ՇՏԱՊ․ Բագրատ Սրբազանի ուղերձը Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների և հետագա անելիքների մասին (video) Չփորձվե՛ք գալ, ինձանից անուններ պահանջել․ ձեր կեղտոտ քայլերի մասին ես խոսելու եմ․ Արամ Թալալյան (video) ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն արժանացել է Կառավարության հավանությանը Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանությունում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին․հայտարարություն Ոստիկանության զորքերը մտել են Կիրանց․ գնդապետ Մախսուդյանը Երևանից հասել է Կիրանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am