Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ ձեւով քննելու կամ փորձելու ինչ-որ բաներ կորզել երեխաներից, թե ովքեր են մեղավորները այն գիշերվա տեղի ունեցածի համար: Այս մասին հայտնել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Փորձելու են մարդկանց հունից հանել կամ երեւի վախեցնել: Մենք էս գլխից ասում ենք՝ այդ անազվիվ ճանապարհներով մի գնացեք: Ընդհանրապես, իրավապահ համակարգը, ավելի լավ է քննեք, թե պատճառներն ինչ են, ոչ թե հետեւանքները փորձեք լուծել: Օրինակ, Նոյեմբերյանի դեպքը ծագել է որպես սադրանք Երկրապահների ղեկավար Յուրայի եւ նրա հարակից տղաների կողմից, երբ մեքենայով հարվածել են երիտասարդներին: Եվ մինչեւ այդ ամենավերջին ստահակի պես հայհոյանքներ են հասցրել, վիրավորել են արժանապատվությունը այն երիտասարդների, որոնք դուրս են եկել հայրենիքը չզիջելու համար:
Այդ հուզական վիճակում տղաների քայլը չարդարացնելով հանդերձ, ուզում եմ ասել, որ պատճառները պետք է քննել, ոչ թե հետեւանքները: Նույնը Կիրանցի դեպքում է, թե ինչու այդ աստիճանին հասավ, երբ մգեցված ապակիներով, առանց համարանիշների, անհայտ ինքնության մարդիկ գալիս են այստեղ եւ գրգռում են ուղղակիորեն, եւ ժողովուրդը ոտքի է կանգնում ընդվզելու»,-ասել է նա:
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը