4 անձանցից 3-ը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիների կողմից տևական ժամանակ միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դրա շրջանակներում իրականացված ծավալուն քննչական և վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը ժամը 1550-ի սահմաններումԱյրում բնակավայրի բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը:

Ճանապարհը փակած անձանցից մի խումբ տվյալ հատվածով երթևեկել ցանկացող Այրումի բնակչի ու մյուսների մոտ վախ առաջացնելու նպատակով, համակեցության կանոնների ցուցադրաբար խախտմամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցնել հիշյալ բնակչի և նրա գործողությունները սատարող քաղաքացիների հասցեին։

Անտեսելով ակցիայի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ առերևույթ խուլիգանական արարքները դադարեցնելու մասին պահանջները՝ նշված անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։ Բացի այդ, նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ»-ի անվադողը:

Այդ կերպ նշված անձինք մոտ 10 րոպե շարունակ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, խմբի կազմում կատարել են առերևույթ խուլիգանական արարքներ, որոնք դադարել են Ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում։

Քննությամբ, այդ շրջանակում կատարված՝ նշված իրադարձության վերաբերյալ համացանցում հրապարակված տեսագրությունների զննությամբ պարզվել է նշված հանցավոր արարքները կատարած մի քանի անձանց ինքնությունը։ Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել նրանցից 4-ի՝ Ա․ Պ․-ի, Վ․Մ․-ի, Հ․ Ղ․-ի, Ա․ Ա․-ի նկատմամբ։

Ինչպես արդեն տեղեկացվել է, Ա․Պ․-ին ավելի վաղ ներկայացվել էր մեղադրանք և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից տրվել է հանձնարարություն կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալել նշված մյուս երեք անձանց։ Ապրիլի 27-ին Վ․Մ․-ն, Հ․Ղ․-ն ձերբակալվել են և նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են առերևույթ խուլիգանության մյուս մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։

դիտվել է 371 անգամ
Լրահոս
5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է Փաշինյանը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացը համեմատել է դեպի տիեզերք թռիչքների հետ Արթուր Սուքոյանի գործով Վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 27-ին. Էրիկ Ալեքսանյան Քայլիստ Վահագնի հերթական "մուտիլովշչիկությունը" «Նիկոլածին ոստիկանն» ասաց՝ իմ երեխուն թուրքը չի մորթի, քոնին՝ կմորթի․ Հերոսի հայր (video) Նիկոլին էս շենքով ու իրա բերետներով հանձնելու եմ․ Քաղաքացի (video) Շնորհակալություն եմ հայտնում ոստիկաններին, որ ձեր փոխարեն այսօր ճանապարհ են փակել․ Բագրատ Սրբազան (video) Լարված իրավիճակ․ Նիկո՛լ, լեգիտիմությանդ պատկերն էս ա (video) «Նիկոլ, դավաճա՛ն»․ ինչպես են քաղաքացիները դիմավորում Նիկոլին (video) Երկրում ռեպրեսիաներ են, Սամվել Դանիելյանին ազատել են աշխատանքից, քանի որ մեր մտերիմն է. Սրբազան (video) «Նիկոլ սրբապիղծ»․․․ քաղաքացիները ֆորումի մասնակիցներին դիմավորեցին սուլոցներով (video) Վաղը ո՞նց եք ապրելու․ լարված իրավիճակ քաղաքացու և ոստիկանի միջև (video) Արարատի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Mazda»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում Ոստիկանների շարասյան վերջը չի երևում (video) Նիկոլը սարսափած է․ Ոստիկանների շարասյունը վերջ չունի (video) Ոստիկանությունը չի հերքում ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանության գործողություններն ակցիաների ընթացքում. Հարցում Մտածեք՝ Նիկոլին ոնց պահեք, որ մի կտոր լափ ուտեք. քաղաքացիներն ամոթանք են տալիս ոստիկաններին (video) Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանության հետքերով (video) ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Արսեն Թորոսյանն «ալբանական կայֆերից» իրեն կորցրել է․ Արմինե Ադիբեկյան (video) Արփի Դավոյանը ղշերի հետ կմիանա Սրբազան պայքարին․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am