Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։
«Հայտարարում ենք, որ դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին։
Սատարում ենք Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա սպասավորներին ուղղորդված հարձակումներից և մեր զորակցությունը հայտնում պայքարի առաջնագծում կանգնած Բագրատ Սրբազանին։ Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք։ Այո, սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է։
Հետևաբար, մենք որպես բուհական շարժում չենք կարող անմասն մնալ այս պայքարից։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, դասախոսներին, մտավորականներին, ստեղծագործական միություններին որևէ կերպ արտահայտել իրենց ընդվզումը, բողոքը։
Սա պայքար է ընդդեմ ստի և անարդարության։ Վստահ ենք, որ միաբանությամբ ճշմարտության պայքարը հաղթանակելու է»։
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը