Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ...

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչ կապիտուլյանտ Նիկոլը փայլաթիթեղից պատրաստված Հայկական ԽՍՀ-ի քարտեզը ձեռքը պտտվում է Հայաստանում ու քաղաքականապես տգետ և պատմական ամնեզիայով տառապող զանգվածներին համոզում է, որ իր ձեռքի «ֆոլգան» է Հայաստանը ու ինքն էլ, իբր, պատրաստ է այդ սահմամներում պաշտպանել ՀՀ-ն, բացարձակ չանդրադառնալով այն փաստին, որ իր կառավարման տարիներին ՀՀ-ն կորցրել է մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք ու Ադրբեջանն էլ բացարձակ նպատակ չունի մեկ միլիմետր այդ տարածքներից և Արծվաշենից հետ վերադարձնել Հայաստանին, բայց ինքը Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքներ է նվիրում Բաքվին ու սեփական դավաճանությունը քողարկելու նպատակով դրանք հռչակում է ադրբեջանական, Ադրբեջանում Հայաստանի, իրենց ասելով՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի նոր, թարմացված քարտեզն են ներկայացրել՝ նոր վարչա-տարածքային բաժանումներով…

Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ և ինքը իր սեփական՝ ծավալապաշտական քաղաքականությունն է առաջ տանելու՝ նպատակ ունենալով վերջնականապես կործանել ՀՀ-ն, որին, ի դեպ, օգնում է Նիկոլը, ամեն գնով մնալով Հայաստանի վարչապետ…

Ադրբեջանում գտնում են, որ Արցախն իրենց հանգիստ հանձնած հայերը նաև Հայաստանն իրենց հանգիստ կհանձնեն ու ադրբեջանցիների թույլտվությամբ ԴԵՌ կապրեն Արևմտյան Ադրբեջանում որքան թույլ տա Բաքուն…

Տավուշի գյուղերի հանձնումից է սկսվելու ՀՀ 3-րդ հանրապետության կործանումը…
Նիկոլի բոլոր տեսակի նվիրատվությունները Բաքվին ադրբեջանցիներն ընկալում են որպես թուլություն և քծնանք, այլ ոչ թե որպես, ԻԲՐ, միջազգային պայմանագրերի հարգում կամ բարի կամքի դրսևորում…

Ի դեպ, Նիկոլի և քայլիստների հետ դավաճան են բոլորը, ովքեր իրենց հայ համարելով մեջբերում են Նիկոլի և նիկոլականների ԿԵՂԾ թեզերը, թե, իբր, այդ 4 գյուղերն Ադրբեջանինն են և մենք դա ճանաչել են Ալմա Աթայի դեկլարացիայով… ՍՈՒՏ է. Հայաստանը 1991 թ-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիան վարերացրել է 10 վերապահումներով և չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը… Նիկոլը և նիկոլականները ՍՏՈՒՄ են ու ԽԱԲՈՒՄ հանրությանը…

Ամեն դեպքում, եթե Նիկոլը մնա իշխանության, Հայասատնը վերածվելու է «Արևմտյան Ադրբեջան»-ի իր բոլոր հետևանքներով…

Ալիևի դեմ ծնկած Նիկոլն ո՜վ է, որ կարողանա հայանպաստ և հայամետ ծրագրեր իրականացնել…»։

դիտվել է 389 անգամ
Լրահոս
2 օր Եվրոպայում էի, 1,5 օր՝ Ռուսաստանում. Սուրեն Պետրոսյան (video) «Նեմեսիսն ահաբեկչության հետ կապ չունի». Սրբազանն իր համակիրների հետ «Նեմեսիսի» հուշարձանի մոտ է (video) Կռապաշտությունը պետք է վերանան․ Բագրատ Սրբազան (video) Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet Բագրատ Սրբազանի խոսքից հետո կարմիր բերետները հետ քաշվեցին․ Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզանից (video) Հանդարտվեք, խաղաղ հետ գնացեք ու մի փորձեք ժողովրդին ահաբեկել․ Տավուշի թեմի առաջնորդը հանդարտեցնում է ոստիկաններին Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը Վարորդներն ազդանշաններով ողջունում են Սրբազանին, անցորդները՝ մոտենում, օրհնություն ստանում (video) Գործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ԵՊՀ պրոռեկտորը ստիպված իջավ Սրբազանի մոտ` բացատրելու, որ իրեն վերաբերող խոսքերը ճիշտ չեն (video) Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան ԵՊՀ ուսանողները Բագրատ սրբազանին և երթին դիմավորեցին ազգային շուրջպարով (video) Խոստումներից և ոչ մեկը չի կատարվել Սա խայտառակություն է․ մարդուն մեքենայից հանեցին, ուժ գործադրելով` տարան. ընդդիմադիր Արթուր Խաչատրյան (video) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Դու ոստիկանությանը դարձնում ես ազգի թշնամի․ Ռուբեն Հակոբյանը՝ Վահե Ղազարյանին Տասնյակ կարմիրբերետավորներ Երեւանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին (video) Չհամարձակվե՛ք սպառնալ ուսանողներին․ Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ի բակից զգուշացրեց ռեկտորին (video) Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. հնչել են կրակոցներ Սփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներում «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է աջակցության երթը Կարմիրբերետավորները ջարդելով բերման են ենթարկում երթի մասնակիցներին (video) Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Նիկոլի թիմակիցները փախչում են․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am