Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան

Ապրիլի 26-ին Կառավարությունից հերթական պաշտոնական հաղորդագրությունը տարածեցին, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման արդյունքում սահմանին արդեն հայտնվել է 28 սյուն։ Առաջին սյան հայտնվելու լուրն «ավետեց» Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով լուսանկար։

Այս գործընթացը տեղի է ունենում Տավուշի մարզի բնակիչների համընդհանուր բողոքի ակցիաներին զուգահեռ՝ գործընթացը դադարեցնելու և իշխանությունների հրաժարականի հստակ պահանջով, քանի որ, ըստ բնակիչների, սա ոչ թե սահմանազատում է, այլ միակողմանի զիջում Հայաստանի կողմից։ Մեկ շաբաթից ավելի է, բնակիչները փակ են պահում Ոսկեպար-Կիրանց ճանապարհը։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսելով իշխանությունների սկսած այս գործընթացի վտանգների, Ադրբեջանի նկրտումների ու թշնամուց եկող սպառնալիքների մասին, ասաց՝ ցանկացած գործընթաց ՀՀ իշխանությունները կարող են այնպես այլասերել, որ դրա բուն բովանդակությունից որևէ բան չմնա։ Ըստ նրա՝ նույն կերպ իշխանությունն անում է նաև սահմանազատման գործընթացը, որը տվյալ պահին սահմանազատում չէ, այլ միակողմանի զիջում։

«Եթե Հայաստանում լիներ պետականակենտրոն իշխանություն, ապա այս լոկալ սահմանազատումը, ինչն ի սկզբանե անտրամաբանական ու անհեթեթ է՝ ուղղակի տեղի չէր ունենա։ Այլ ամբողջ պետական սահմանի հետ կապված՝ նախ ձեռք կբերվեին համապատասխան պայմանավորվածություններ, որից հետո այն կյանքի կկոչվեր։ Հիմա մենք այստեղ գործ ունենք ՀՀ ինքնիշխան տարածքը հանձնելու հակասահմանադրական գործողության հետ։

Նախ, Խորհրդային Միության ներքին վարչական սահմանները չեն կարող պարզապես ինքաբերաբար համարվել միջպետական։ Եթե մենք հղում ենք անում այդ տարիների վարչական սահմաններին, ապա պետք է հաշվի առնել հետևյալը, որ 1991 թվականից սկսած, այսինքն՝ Խորհրդային Միության կազմաքանդումից հետո Ադրբեջանն ագրեսիայի է դիմել Հայաստանի ու Արցախի հանդեպ։ Դրանով էլ պայմանավորված՝ պետական սահմանի վերաբերյալ նախկինում եղած բոլոր պայմանավորվորվածությունները, ընդունված սահմանները զրոյացել են ու կորցրել իրենց լեգիտիմությունը։ Այսինքն՝ օրվա բաժանարար գիծը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ հատվածում՝ հյուսիս-արևելքում, ձևավորվել է Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու հետևանքով»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ բանակցություններում այս հանգամանքն անտեսելը և իբրև հիմք խորհրդային տարիների վարչական սահմանի հանգամանքն ընդունելը, հղում անելն Ալմա Աթայի հռչակագրին, որտեղ կոնկրետ պայմանավորվածություններ չեն էլ եղել՝ հակաօրինական է։

«Այն տարածքները, որոնք այսօր ՀՀ իշխանությունը սկուտեղի վրա մատուցում է թշնամուն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ներառվել է Հայաստանի իրավասության ներքո։ Օրինակ, կադաստրի վկայական են տվել մարդկանց, հետևաբար՝ այդ տարածքները ոչ միայն ինտեգրված են եղել ՀՀ-ին, այլև պետական մարմիններն իրենց լիազորություններն իրականացրել են այդ տարածքներում։ Կրկնում եմ՝ այս գործընթացը սահմանազատում չէ, այլ սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքը հանձնելու գործընթաց է»,- շեշտեց ռազմական փորձագետը։

դիտվել է 393 անգամ
Լրահոս
Որքան ավելի բիրտ ու կոշտ մեթոդներ կիրառեք, այնքան ավելի շատ մարդ է մասնակցելու անհնազանդության ակցիաներին․ Ոչ ոք ձեզնից չի վախենում, մենք նահանջելու տեղ չունենք․ Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Զելենսկին զուտ ավատար է, երկիրն այլ տեղից է կառավարվում․ Ուկրաինացի քաղաքական գործիչ Եթե մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել․ Ռադիկ Մարտիրոսյան Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան Ասեմ նաեւ, որ ես խիստ համառ եւ ու ահավոր հետեւողական, եւ սա պիտի պատժվի Ջերմաստիճանը կնվազի Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը․ Բորտնիկով Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Տիգրան Աբրահամյան Դանիայում Փաշինյանը հումոր է արել. video Դու քո երեխեքին ադրբեջանցուց այդպես կպաշտպանե՞ս․ ոսկեպարցին՝ Փաշինյանին (video) Նիկո՛լ, դավաճա՛ն, Նիկո՛լ, դավաճան․ ինչպես են Դանիայում դիմավորում Փաշինյանին (video) Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն զգում են՝ ամեն ինչ կորցնում են․ Հովհաննես Իշխանյան (video) «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»․ Կոնջորյա՛ն, դու սա լավ հիշի․ Նաիրա Զոհրաբյան (video) Անբարոյականնե՛ր են սրանք․ Բագրատ Սրբազանին մի բան կասեմ․ նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյան (video) Ոստիկանը կնոջն է ասել` երեխայիդ ծախի ապրի , միտինգ մի արա (video) Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է․ Ավետիք Չալաբյան (video) 1 գիշերվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ են թալանել. տեսախցիկը արձանագրել է այդ պահը Դուք շաղախված եք արյան մեջ․ սրիկանե՛ր․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյան (video) ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն հերքում է վերջինիս՝ ՌԴ քաղաքացի լինելու լուրը Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am