Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի համալիրում Աննա Հակոբյանի այցի ժամանակ ԱԺԲ-ի իրականացրած ակցիան եւ մասնավորապես՝ կտրուկ փոփոխված պահվածքն իշխանության նկատմամբ անակնկալի է բերել շատերին: Ճիշտ է, ԱԺԲ-ն իրեն տեղավորում է ընդդիմադիր դաշտում եւ թեթեւ հակաիշխանական հայտարարություններ է անում, հանրահավաքներ, սակայն ակնհայտ է, որ Բեւեռը պայքարում է ոչ թե Փաշինյանի իշխանության դեմ, այլ՝ ՌԴ-ի: Այս քաղաքական ուժը Հայաստանի բոլոր դժբախտություններն ու պարտությունները կապում է հյուսիսային գերտերության հետ: Իսկ վերջնանպատակը նրա դուրսբերումն է Հայաստանից: Որքան ուժեղացավ փաշինյանականների հակառուսական հռետորաբանությունը, այնքան այս քաղաքական ուժն աստիճանաբար թուլացրեց իր ընդդիմադիր հռետորաբանությունը: ԱԺԲ-ն, լինելով ամերիկամետ քաղաքական ուժ, Հայաստանում իրականում ՌԴ-ի ընդդիմությունն է, ոչ թե Փաշինյանի: Իսկ նրանց կազմակերպած հանրահավաքները միշտ զուգադիպում էին մյուս ընդդիմադիրների՝ «ռուսական ագենտների» հանրահավաքների հետ. դրանք «պատահականությամբ», որպես կանոն, տեղի էին ունենում նույն օրը…

Եվ հանկարծ Ծիծեռնակաբերդում նման կտրուկ հակաիշխանական պահվածք: Շատերը սա համարում են համաձայնեցված բեմականացում: Նման կերպ մտածողները կարծում են, որ ԱԱԾ-ն Աննա Հակոբյանի այցից առաջ պետք է լավ իմանար, թե այդ ժամին որ քաղաքական ուժն է լինելու այնտեղ: Բացի այդ, ուժայինները նախապես «վնասազերծում» են այն տարածքները, որոնցով պետք է անցնեն Փաշինյանն ու իր ընտանիքը: Չեն արել, չեն կանխել, տիկին Հակոբյանն էլ կարծես միտումնավոր իր կրտսեր դստերն էր հետը տարել, իսկ արդյունքում բռնաճնշումների ենթարկվեցին շարքային ԱԺԲ-ականները: Այս բեմականացման նպատակը կարող էր լինել ընդդիմադիրների նկատմամբ ուժայինների կողմից բիրտ ուժի կիրառման լեգիտիմացումը:

Կա նաեւ երկրորդ վարկած. Փաշինյանն ինչ-որ բանով չի գոհացնում իր ամերիկյան կարգադրիչներին, հանձնարարությունների ժամանակացույցում չի տեղավորվում, ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու գործը դանդաղում է, ուստի պետք է գեներացվեին ընդդիմադիր տրամադրություններ՝ հօգուտ ԱԺԲ-ի:

Ինչեւէ, թե ինչ դիրքորոշում է որդեգրել ԱԺԲ-ն՝ նախկին «Սասնա ծռերը», հավանաբար, պարզ կդառնա առաջիկայում: Սակայն փաստ է, որ ամբողջ Հայաստանում ընդդիմադիր տրամադրություններ են առաջացել, եւ Հայաստանով մեկ բողոքի մեծ ալիք է բարձրացել, գրեթե այնպես, ինչպես 2018-ին: Այդ ալիքը ձնագնդի նման գնալով մեծանում է: Այլեւս անվերահսկելի է ոչ միայն իշխանության, այլեւ տարբեր ուժերի, այդ թվում՝ ԱԺԲ-ի կողմից: Այն համաժողովրդական է»։

դիտվել է 1971 անգամ
Լրահոս
Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Սթրեսից էր դուրս գալիս Վոյաժներին ոչինչ չի խանգարում Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից ՀՀ-ում ապստամբություն է սկսվել մի մարդու դեմ, ով ապօրինի կերպով հայտնվել է իշխանության ղեկին․ Սեմյոն Բաղդասարով Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ Պետությունն արտոնու՞մ է ԱԱԾ համազգեստի կեղծումը. հանցագործները քողարվելու նոր միջոց են գտել Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am