Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿ

Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 27-ին Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները։


Մասնավորապես, 2024թ․ ապրիլի 27-ին՝ ժամը 14:36-ին, հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ Կիրանց բնակավայրից դեպի Ոսկեպար ընկած հատվածում ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը:

Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դրա շրջանակներում զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։

Քննչական գործողություններով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։

Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը հայտնաբերել նշված անձանց և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին Արտակարգ դեպք` Երևան-Սևան ավտոճանապարհին Այ լակո՛տ, ձենդ կտրիր, թե չէ․ դու ո՞վ ես, որ մեր սրբազանների մասին այսպես խոսես․ Ախոյանը՝ Բաքոյանին (video) Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Երևանում բախվել են երթուղայինն ու «ՎԱԶ 2121»-ը Ալեն Սիմոնյա՛ն, մոռացե՞լ ես՝ ինչ էիր ասում դեռ այն ժամանակ․ դերասան Դավիթ Հակոբյանը միացավ Սրբազանին (video) Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում «Ամաչում ենք ձեզ համար». ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանին Ուսանողները Բագրատ Սրբազանի կողքին են․ 18։30-ին բոլո՛րս Հանրապետության հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Կոչ եմ անում համակուրսեցիներիս միանալ այս հավաքին․ Էդգար Ղազարյան Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․Արցախի ՄԻՊ-ի ուղերձը ուսանողներին Մարդկանց չի կարելի ասել՝ դուք 3 միլիոն վարչապետ եք, հաջորդ օրը մոռանա.Բագրատ սրբազան Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան Անհնազանդության ակցիաներ Սիսիանում. բեռնատարներով փակել են միջպետական ճանապարհը Հրատապ. փակ է Իրանի հետ միջպետական ճանապարհի Գորիսի հատվածը Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարին Բագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար Ղազարյան Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան Գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին. Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, Կարեն Կարապետյա՛ն, Կրեմլից զանգի մի՛ սպասեք, ձեր հերթն է գործելու․ Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am