Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն

Ապրիլի 26-ի երեկոյան Տավուշում, մասնավորապես՝ Կիրանց գյուղում, իրավիճակը տևական ժամանակ լարված էր: Քարտեզագրողները երեկոյան ապօրինի սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում էին մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները, սակայն, արգելափակել էին մեքենայի շարժը: Այս մասին գրում է 168.am–ը։

Կիրանց էին ժամանել նաև բերետավորները, ոստիկանական մեծաքանակ ուժեր:

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ևս երեկոյան ժամանել էր Կիրանց՝ ցուցարարներին համոզելու, որ թույլ տան՝ ոստիկանների շրջապատած մեքենան անցնի։

«Թող էս մեքենաները գնան, մենք կնստենք, կքննարկենք… Երբ սկսվեցին սահմանազատման և սահմանազատման աշխատանքները, ես ի սկզբանե ներգրավված չէի, բայց երբ ներգրավվեցի, արեցի՝ ինչ ուժս պատեց»,- ասել է նա՝ ավելացնելով, թե տեղեկություն չունի՝ Կիրանցի կամուրջը կանցնի՞ Ադրբեջանի վերահսկողությանը, թե՞ ոչ։

«Փաշինյանը էտ նույն մարդկանց հետ էր էկել հանդիպման, ասում էր՝ մենք էդ տարածքներն առանց մի միլիմետր տարբերությամբ հանձնելու ենք իրանց, իրանցն էլ՝ մեզ: Բա հիմա մեր տարածքներն ո՞ւմ ա հանձնում, առանց իրանցից բան ստանալու: Չէ՞ որ մեր հեկտարներով հողերը մնացել ա ադրբեջանցիների մոտ, հիմի էլ էտ կոլուչկեքը ձեռքներին վաղը արդեն չափագրողին կուղարկի, որ վաղը գա կոլուչկեքը խփի՝ Արծրունը, Մհերը, էն մի Մհերը, Խանումը… տանիցը դուրս կգան կտենան՝ թուրքի դրոշը իրանց ղաքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տավուշցիներից մեկը:

«Ի դեպ, տավուշցիները նկատել են, որ վերոնշյալ մեքենայի մեջ եղել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (առջևի երկրորդ սև, առանց համարանիշի, մեքենայի մեջ)։ Բնակիչները կասկածներ հայտնեցին նաև, որ նրա հետ կարող էր լինել ադրբեջանցի գործընկերը՝ Շահին Մուստաֆաևը, ում հետ միասին կոորդինացնում են սահմանազատման աշխատանքները: Այլապես նրանց համար անհասկանալի էր, թե ինչու թույլ չտվեցին տեսնել մեքենայի ներսում գտնվողներին։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի քավոր ու Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, 2018-ի հեղափոխություն կոչվածից հետո Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանն այսօր ամեն կերպ փորձում էր բանակցել գյուղացիների հետ, և համոզել նրանց՝ բացել ճանապարհը: Տավուշցիները շրջափակել էին ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից հատկապես մեկը, և պահանջում էին մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ»,– գրում է կայքը:

Հ.Գ. Քիչ առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։

«Մնում է հասկանալ, թե ինչու են իշխանությունները շարունակում թաքցնել, թե ով կամ ովքեր են եղել Կիրանցում ավտոմեքենայի մեջ»,– հավելում է 168.am-ը։

 

դիտվել է 824 անգամ
Լրահոս
Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից ՀՀ-ում ապստամբություն է սկսվել մի մարդու դեմ, ով ապօրինի կերպով հայտնվել է իշխանության ղեկին․ Սեմյոն Բաղդասարով Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ Պետությունն արտոնու՞մ է ԱԱԾ համազգեստի կեղծումը. հանցագործները քողարվելու նոր միջոց են գտել Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան Արթուր Սուքոյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am