Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան

Հայաստանի բոլոր բնագավառներից այստեղ մարդիկ կան, որոնք իրենց աջակցությունն են հայտնում միայնակ ամբողջ մի պետական համակարգի դեմ կռվի դուրս եկած ժողովրդին: ՀՀ քաղաքացին միայնակ պայքարում է իշխանությունների դեմ, որոնք պարտավոր են պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այն հանել են մեծ աճուրդի: Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանցում News.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:

«Էս մարդիկ ունեն ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրված վկայականներ իրենց տան, հարակից տարածքների համար: Եթե Կադաստրի կոմիտեն տվել է վկայականներ, որ սա ՀՀ սեփականությունն է, դուք ո՞նց եք ասում դա Հայաստանը չի: Այսինքն դուք պետական ինստիտուտներում չե՞ք հասկացել՝ որտեղ ա սկսում ու ավարտվում մեր հայրենիքը»,-ասաց նա:

Նրա խոսքով, մարդիկ պետք է հասկանան, որ տեղի ունեցողը սահամանզատում չէ, այլ միակողմանի հանձնում:

«Սահմանազատումը լինում է երկկողմանի, փոխհամաձայնեցված, բայց այս պրոցեսը նշանակում է կապիտուլացիա, որովհետև եթե ես քեզ ստիպում եմ, ասում եմ եթե չանես, կսպանեմ, ուրեմն դա կապիտուլացիա է, բա էլ կապիտուլացիան ո՞նց է լինում: Դու տենց արեցիր, որ Արցախը կորցրինք»,-հավելեց պատգամավորը՝ դիմելով իշխանություններին:

Թագուհի Թովմասյանն ասաց , որ ՀՀ քաղաքացին պիտի կանգնի տավուշցու կողքին, որովհետև տավուշցին այսօր պայքարում է Հայաստանի տարածքային ամբողջականության համար:

Պատգամավորը պատմեց նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ իր ունեցած հանդիպման մասին՝ շեշտելով, որ ունեցել են քննարկում կարևոր մի շարք թեմաների շուրջ:

«Մենք շոշափել ենք բոլոր այն հարցերը, որոնք առաջանում են ՀՀ քաղաքացու մոտ: Քաղաքացին այսօր բարձրաձայնում է հարցեր Հայաստանի տարածքային ամբողջականության, մեր անվտանգության հետ կապված: Այսօր ՀՀ-ն կանգնած է լինել, չլինելու վտանգի առաջ: Ինչքան էլ խոսեն, որ մենք 29 հազար 800 քառակուսու տերն ենք, էդպես չի: Նախ, 29 հազար 800-ը դուք որտեղի՞ց եք վերցրել, եթե մենք տարբեր քարտեզներով կարող ենք խոսել մինչև 31 հազար քառակուսու մասին»,-պարզաբանեց պատգամավորը:

Նա՝ իր խոսքով, ԵՄ դեսպանի հետ քննարկել է նաև Արցախի մասին, Արցախի քաղաքացիների վերադարձի ապահովման հնարավորությունների մասին հարցերը: Նրանք զրուցել են նաև Հայաստանում ժողովրդավարության մասին, ինչպես նաև քաղբանտարկյալների առկայության մասին:

«Նիկոլ Փաշինյանն իր գոյությամբ և գործունեությամբ ոչնչացնում է Հայասատանում ժողովրդավարական ինստիտուտների բոլոր բջիջները: Ես շարունակում եմ իմ հանդիպումները միջազգային բոլոր դերակատարների ներկայացուցիչների հետ, և բարձրաձայնում եմ Հայասատնում և շուրջը տեղի ունեցողի մասին, որովհետև Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ընդհանրապես չի խոսում Արցախի մասին»:

Պատգամավորը նաև վստահ չէ, որ իշխանությունը գերիների հարցն է բարձրացնում:

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Տավուշում հենց հիմա տեռոր է իրականացվում, ժողովրդին ծեծում, ահաբեկում են․ Գառնիկ Դանիելյան (video) Նորից պայթյունով ականազերծում են անելու. Տավուշեցիներին նախազգուշացնում է ՊՆ-ն Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումն արդեն հաջողություն է․ բոլո՛րս ոտքի․ Լարիսա Ալավերդյան (video) Չթողեցի՞ն, որ Փաշինյանը մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ ընդդիմադիր պատգամավոր (video) ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Լեռնային Ղարաբաղ Իրավիճակը Կիրանցում (video) Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին. Ակցիա Շենգավիթ համայնքում (video) Հանդիպման կարգ, «հող հանձնող». «Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին Լուսանկարներ կտեղադրեմ, կտեսնեք՝ որտեղ էին հոգևորականները․ Տեր Մանուկը՝ Փաշինյանի լկտի քարոզիչներին (video) Աշխատանքի բաժանում է արվել Միացե՛ք Բագրատ Սրբազանին․ ժողովո՛ւրդ, մի՛ հավատացեք մերձիշխանական քարոզչությանը․ քաղաքացի (video) Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից Մեզ ծեծում են, բերման ենթարկում, իսկ ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին ուղեկցում Կիրանց․ Վարդանյան (video) Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան ՔՊ–ականներ են միանում Բագրատ Սրբազանի շարժմանը․ Արթուր Հովհաննիսյանի մեկնաբանությունը (video) Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան Փաշինյա՛ն, մի հարց ունեմ քեզ՝ ի՞նչ դեղեր ես օգտագործում․ քաղաքացի (video) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-ն Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում է Եկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. Թաթոյան Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am