«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, կոչ անելով իշխանություններին՝ սահմանագծում-սահմանազատումը սկսել դրանից հետո: Սրանով Վանաձորի ԵԿՄ-ն տարանջատվել էր Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ից: Երեկ տեղեկացանք, որ այդ հայտարարությունը հեռացվել է Վանաձորի ԵԿՄ-ի էջից: Ըստ լուրերի՝ կառույցին պարտադրել են հանել:

ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:

Կապվեցինք ԵԿՄ Լոռու մարզային կառույցի ղեկավար Կամո Հովհաննիսյանի հետ՝ ո՞վ է ճնշել Վանաձորի կառույցին։ «Ես տեղյակ չեմ, ով հայտարարությունը դրել է, իրենից էլ ճշտեք՝ ինչի է հանել»: Իսկ Դուք համաձա՞յն եք այդ հայտարարության հետ։

«Եկեք՝ ես կամենտարիա չտամ, առավոտից էնքան հարց են տվել, էս պահին ֆիզիկապես ի վիճակի չեմ պատասխանել»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում տեղի ունեցողին։ «Հորդ աստծուն մեռնեմ, ես ոչ մի բանին կողմ չեմ»: Որ կողմ չեք ու երկրապահ եք, այսինքն՝ երկիր պահող, ինչո՞ւ քայլ չեք անում։ «Դադար տվեք»։

Ավելի ուշ հետ զանգեց նաեւ Զավեն Էվոյանը եւ խիստ հանդիսավոր հայտարարեց, որ ինքն ասելիք չունի, թե ինչու են հեռացրել հայտարարությունը։ Ճնշե՞լ են ձեզ։

«Ո՞վ կարող է մեզ ճնշել կամ մարզի նախագահին ճնշի, մեր խորհուրդը մտածել ա ու որոշել։ Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք»: Այո, որ չճնշվեիք, չէիք հանի ձեր իսկ ընդունած հայտարարությունը։ «Այ ընկերուհի ջան, տարածվել ա, կարդացվել ա, ուրեմն բավարար ա երեւի»:

դիտվել է 474 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, փխկ»․ Միկային հետապնդում են, սրանց վախերն են ջրի երես դուրս եկել․ Հայկ Նահապետյան (video) Նաիրի Հունանյանը խցում սպասում է Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց (video) Արարատ Միրզոյանը հակասում է ինքն իրեն (video) Էդգար Ղազարյանն Ալեն Սիմոնյանի հայցով նիստում «մերկացնում է» դատավորի քաղաքական անցյալը (video) Հաղթանակը մոտ է․ Ձախողված Փաշինյանի հոգեխանգարմունքը․ Հայկ Նահապետյան (video) Միկա Բադալյանի դեմ են դուրս եկել Նիկոլի «լամուկները»․ Վաստակաշատ մանկավարժ (video) Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան. Վահե Դավթյան Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը». Բադալյան Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին․ Հռիփսիմե Առաքելյան Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Շարժումն անկասելի թափ է ստացել․ Փաշինյանի դաժան մայրամուտը․ Սուրեն Սուրենյանց (video) Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Վայ, վայ, վայ, վայ․ շատ դժգոհ եմ, աննկարագրելի․ Տիգրան Ավինյան (video) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն. Բագրատ Սրբազանը զգուշացրեց (video) Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին Բոլորս Բագրատ Սարբազանի կողքին ենք․ սրանք պետք է հրաժական տան, որ մարդավարի դատվեն․ մանկավարժ (video) Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am