7or.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը սահմանազատման գործընթացի ու խաղաղության լոզունգների ներքո Տավուշի մարզում գնում է ոչ միայն տարածքային զիջումների, այլ նաև մեր պաշտպանական գծի փլուզման։
Փաշինյանն իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար ընտրել է խնդրի տեղայնացման մեթոդը։ Այսինքն՝ ուզում է Ոսկեպարի կամ Կիրանցի խնդիրը դարձնել ոսկեպարցիներինը կամ կիրանցիներինը։
Խնդրի տեղայնացումը հնարավորություն է տալիս անել իշխանությունների սիրած գործը՝ չքաղաքականացնել․․․ քաղաքականությունը։
Ուշագրավ է, որ իրենց հակաիշխանական համարող որոշ շրջանակներ և լրատվամիջոցներ նույնպես կամա թե ակամա քարոզում են Տավուշում տարածքային զիջումների հարցի տեղայնացում և չքաղաքականացում։ Ասում են՝ թողեք թող ոսկեպարցին կամ կիրանցին իր անարատ (փաստորեն՝ տեղային) պայքարը տանի։ Կամ ասում են՝ ի աջակցություն Տավուշի մարզի այսինչ բանն ենք անում։ Մինչդեռ ճիշտն այն է, որ հարցը գերքաղաքական է և ամեն ինչ պետք է արվի ոչ միայն ու ոչ այնքան տավուշցիների, այլ ամբողջ Հայաստանի համար։
Տարածքային զիջումների հարցը անվտանգային է և գերքաղաքական։ Հետևաբար՝ լուծումներն էլ քաղաքական պետք է լինեն։ Որպեսզի տարածքային զիջումները կանգնեցվեն, պետք է փոխվի վարվող քաղաքականությունը։ Որպեսզի փոխվի քաղաքականությունը, պետք է իշխանափոխություն լինի։ Լուծումը սա՛ է։ Ուրիշ լուծում չկա։
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը