Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս

1․ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովի անդամներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի անուններից տարածված համատեղ հայտարարությունը Տավուշի մարզի հատվածում ի օգուտ Ադրբեջանի տարածքային զիջումների գնալու մասին լեգիտիմ չէ, քանզի Մհեր Գրիգորյանը նման լիազորություններ չունի և չի կարող ունենալ։

2․ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ փորձի թաքնվել Մհեր Գրիգորյանի կամ այլ պաշտոնյայի հետևում, միևնույն է անհատական, քաղաքական ու իրավական պատասխանատվություն է կրում Տավուշի մարզին ու ամբողջ Հայաստանին հասցվելիք վնասների համար։

3. Վերը նշված հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ հայկական կողմը Տավուշի մարզում գնում է միակողմանի զիջումների, թշնամու ուղիղ նշանառության տակ են հայտնվում մեր գյուղերը, կոմունիկացիաները, տնտեսական ենթակառուցվածքները։ Հայկական կողմը դրա դիմաց ստանում է ․․․ թուղթ՝ այն հույսով, որ Ադրբեջանը գթասիրտ կգտնվի։

4․ Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է սպառնալիք դառնան մարդկանց հիմնարար իրավունքների համար, մինչդեռ փաշինյանական իշխանությունը հարվածի տակ է դրել ոչ միայն մեր երկրի այդ հատվածի, այլ նաև ամբողջ Հայաստանի անվտանգությունը՝ բավարարելով Ադրբեջանի պահանջնեը և Արցախի ճակատագրի կրկնության համար բոլոր նախադրյալները ստեղծելով։

5․ Նիկոլ Փաշինյանը «մահապարտ» է։ Ինքը գիտի, որ եթե Հայաստանը մնա, ապա ինքն ի վերջո դատվելու է։ Դրա համար էլ առաջնորդվում է՝ «Կա՛մ ես կլինեմ իշխանություն Հայաստանում, կա՛մ Հայաստան չի լինի»։ Դա նշանակում է, որ մենք էլ պետք է համարժեք պասիոնարություն դրսևորենք ու հակադրվենք «Կա՛մ Հայաստանը, կա՛մ Նիկոլը» կարգախոսով։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է․ Ավետիք Չալաբյան (video) Դուք շաղախված եք արյան մեջ․ սրիկանե՛ր․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյան (video) ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն հերքում է վերջինիս՝ ՌԴ քաղաքացի լինելու լուրը Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել Չհոգնե՛ք, չվախենա՛ք, սա գնալու է․ Արմեն Աշոտյան (video) Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ անցաթուղթ է և վկայություն է, որ ես այնտեղ ապրել եմ (video) Իրենք են վկայում՝ այսօր նոր սերնդի կյանքի մեջ թմրանյութն է տեղ գտնում (video) Կիրանցում ոստիկանության ուժի կիրառման մասով մեր հաղորդումը վարույթ է ընդունվել․ Սողոմոնյան (video) Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը Խնդրեցի, որ Հովիկ Աղազարյանին ենթարկեն պատասխանատվության. Բագրատ Սրբազան (video) Սա հեղափոխություն չէ, անմահության երթ է. Բագրատ Սրբազան (video) Հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին, ոստիկանների կոչումը խայտառակողներին կարգի հրավիրեք․ Լիա Խոջոյան Տավուշից 5000 հեկտար Նիկոլը տվել է Ադրբեջանին․Հրանտ Բագրատյան (video) Աղանդավորական կազմակերպությունները, սորոսական ՀԿ-ները չպետք է հարկվեն, Առաքելական եկեղեցին պետք է հարկվի՞․ aysor.am Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի Ես էդ եզին ասել եմ՝ համազգեստդ հանելու ես ու պատասխան ես տալու․ Արագած Ախոյան (video) Բայրամովը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Համակարգի պարագլուխներին կոչ եմ անում՝ «դասականի ասած» սթափվել ու խելքները գլուխները հավաքել․ Վահե Գրիգորյան Նիկո՛լ, դու էլ վարչապետ չես լինելու, իսկ Հայաստանը մնալու է․ Լարիսա Ալավերդյան (video) ՔՊ-ականնե՛ր, լավ լսեք՝ Նիկոլը հենց այդ երկրից հետ չի գալու․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես հերքել անհերքելին Հիմա էլ Քննչական կոմիտեն է սատանաներ փնտրում Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. civilnet.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am