Ինչ են ուզում անել Վրաստանի հետ

Վրաստանի հետ ուզում են անել այն, ինչ արել են Ուկրաինայի հետ և ինչ անում են Հայաստանի հետ։ Ուզում են օգտագործել որպես մանրադրամ՝ Ռուսաստանի դեմ։ Օգատգործել ու դեն նետել։

Արևմուտքը Ռուսաստանի դեմ պայքարում է մինչև վերջին ուկրաինացին։ Ուզում են նաև պայքարել մինչև վերջին հայաստանցին (մինչև վերջին արցախահայն արդեն պայքարեցին․ հիմա Արցախում հայ չկա), մինչև վերջին վրացին։

Վրաստանի իշխանությունները դիմադրում են։ Այնտեղի իշխանության մեջ Նիկոլ Փաշինյան չկա։ Միակ «կապիկը» նախագահ Սալոմեն է, բայց նա, ի բարեբախտություն Վրաստանի, գրեթե զրոյական ազդեցություն ունի։

Արևմուտքի առաջին փորձը Վրաստանում իշխանափոխություն անելու, Վրաստանը ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ դարձնելու հարցերում տապալվեց։ Հիմա երկրորդ փորձն են անում։ Առիթը կրկին նույնն է՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ պետք է օտարերկյա գործակալներին բացահայտել, որպեսզի հանրությունն իմանա, թե ով ով է։

Ուշագրավն այն է, որ օտարերկյա գործակալներն իրենք իրենց բացահայտել են՝ դուրս գալով փողոցներ ու դեմ արտահայտվելով օրինագծին։

Արևմուտքը բացահայտորեն աջակցում է Վրաստանի օտարերկրյա գործակալներին և օգտագործում նրանց։ Օտարերկյա գործակալները բացահայտորեն դժգոհում են, որ Իվանիշվիլու իշխանությունը Վրաստանը չի դնում հակառուսական պայքարի զոհասեղանին ու չի ծառայեցնում Վրաստանը օտարների շահերին։ Ասել է թե՝ ներքաղաքական պայքարը շատ գռեհիկ ու ցինիկ կոդ ունի։ Ընդդիմությունը չի թաքցնում, որ ծառայում է դրսին։ Լոզունգներն էլ նույնն են, ինչ Հայաստանում նիկոլենք են քարոզում։

Թե ինչ կստացվի Վրաստանում, դեռ պարզ չէ։ Եթե վրացիները նիկոլություն անեն, ապա մեր տարածաշրջանը կմտնի ցնցումային դաշտ։ Երկու Նիկոլը մեր տարածաշրջանի համար չափից դուրս շատ կլինի։ Մենք այստեղ Նիկոլից ենք ուզում ազատվել, ու հեչ ցանկալի չէ, որ երկրորդ Նիկոլ էլ Վրաստանում իշխանության գա։ Մեկ անգամ այնտեղ Սահակաշվիլի եղել է։ Վրացիները սեփական սխալներից պետք է հետևություններ արած լինեն։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․ Հոդվածին կից նկարը շատ խորհրդանշական է։ ԵՄ–ն հաչող տուզիկի կարգավիճակում է ուզում տեսնել Վրաստանին։ Հայաստանին էլ։

Նիկոլը համաձայնել է։ Վրաստանի իշխանությունը դիմադրում է։

7or.am

դիտվել է 640 անգամ
Լրահոս
Ասեմ նաեւ, որ ես խիստ համառ եւ ու ահավոր հետեւողական, եւ սա պիտի պատժվի Ջերմաստիճանը կնվազի Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը․ Բորտնիկով Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Տիգրան Աբրահամյան Դանիայում Փաշինյանը հումոր է արել. video Դու քո երեխեքին ադրբեջանցուց այդպես կպաշտպանե՞ս․ ոսկեպարցին՝ Փաշինյանին (video) Նիկո՛լ, դավաճա՛ն, Նիկո՛լ, դավաճան․ ինչպես են Դանիայում դիմավորում Փաշինյանին (video) Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն զգում են՝ ամեն ինչ կորցնում են․ Հովհաննես Իշխանյան (video) «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»․ Կոնջորյա՛ն, դու սա լավ հիշի․ Նաիրա Զոհրաբյան (video) Անբարոյականնե՛ր են սրանք․ Բագրատ Սրբազանին մի բան կասեմ․ նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյան (video) Ոստիկանը կնոջն է ասել` երեխայիդ ծախի ապրի , միտինգ մի արա (video) Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է․ Ավետիք Չալաբյան (video) 1 գիշերվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ են թալանել. տեսախցիկը արձանագրել է այդ պահը Դուք շաղախված եք արյան մեջ․ սրիկանե՛ր․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյան (video) ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն հերքում է վերջինիս՝ ՌԴ քաղաքացի լինելու լուրը Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել Չհոգնե՛ք, չվախենա՛ք, սա գնալու է․ Արմեն Աշոտյան (video) Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ անցաթուղթ է և վկայություն է, որ ես այնտեղ ապրել եմ (video) Իրենք են վկայում՝ այսօր նոր սերնդի կյանքի մեջ թմրանյութն է տեղ գտնում (video) Կիրանցում ոստիկանության ուժի կիրառման մասով մեր հաղորդումը վարույթ է ընդունվել․ Սողոմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am