Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները

«Մենք դեմ չենք միավորմանը․ միավորումն ինքնին պետք է միջոց լինի նպատակին հասնելու համար։ Ուղղակի պետք է բոլորս միմյանց հետ նաև ընդդիմադիր դաշտում անկեղծ ու արդար լինենք»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խմբակցության՝ Վանաձորում քաղաքացիների հանդիպման ժամանակ պատասխանելով ներկաների հարցերին։

«Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները։ Կամ իշխանությանը երբ քննադատում են, վերջում մի հատ էլ անպայման պետք է ընդդիմությանը կպնեն, տեղի-անտեղի։ Դրա համար էլ էդ կարծիքն է ձևավորվել, որ ինչ-որ շատ հեշտ լուծում կա իշխանափոխության հասնելու, բայց, չգիտես ինչու, մենք դա չենք հասկանում կամ չենք ուզում անել։ Էդպես չէ»,-ասաց Լևոն Քոչարյանը։

Պատգամավորը վստահեցրեց, որ եթե ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերը մի կողմ դնեն անձնական ամբիցիաներն ու շատ այլ հարցեր, այդ համախմբումը կարող է տեղի ունենալ։

«Մենք, ամեն դեպքում, անցած մի քանի տարիների փորձով ցույց ենք տվել, որ դրան պատրաստ ենք, կարող ենք դրա հիմքում լինել։ Միշտ ասում եմ՝ եթե ինքս տեսնեմ, որ կա ինչ-որ ուժ, կա ինչ-որ թեկնածու, ում կողքը գնալ-կանգնելով հիմնական նպատակին ավելի հեշտ կհասնենք, ես պատրաստ եմ կանգնել կողքին, եթե պետք չլինի՝ չկանգնել։ Բայց մենք պետք է հավատանք դրան, պետք է դա տեսնենք, նաև իրենց քայլերով՝ ինչքանո՞վ են մարդիկ պատրաստ։ Որովհետև մենք շատ ժամանակ լսում ենք, որ ինչ-որ բաներ են խոսում մարդիկ, մեծ ծրագրերից են խոսում, բայց նայում ես թե՛ անցած ճանապարհը, թե՛ վերջին տարիների գործունեությունը, մեղմ ասած՝ համոզիչ չի հնչում էդ ամենը»,-ասաց պատգամավորը։

 

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Ռեխներդ բացած ծիծաղում եք, թաղեմ ձեր մոր տղուն. կիրանցեցին՝ ոստիկաններին (video) Ախր մենք ինչ անենք․ստացվում ա՝ մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում (video) Հասե՛ք,․ մենք ենք մեզ միայն փորձում պաշտպանել․ կիրանցում իրավիճակը լարված է (video) Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի կանայք արտասվում են ու բղավում (video) Իսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին «Մեզ ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք»․ ծեծելով մեզ բերման են ենթարկել (video) Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (video) Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. գյուղապետ Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու» Գերլարված իրավիճակ․ ոստիկանական զորքերը ներխուժել են Կիրանց, տղամարդկանց բերման են ենթարկում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am