Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը հրապարակվել է։ Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ի անունից հանդես եկող դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետը վերջանում է, եւ Հայաստանի կառավարությունը պետք է 3 թեկնածու առաջարկի Եվրադատարանին։

Հարցազրույցի փուլ են անցել փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք աղմկոտ գործերով փաստաբան է եղել, նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Լիզա Գրիգորյանը, ով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը եւ իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։

Հարցազրույցն անցկացրել ու մասնակիցներին գնահատել է հանձնաժողովը` հետեւյալ կազմով. ՍԴ նախագահ Արման Դիլանյան, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյան, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյան, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյան, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյան եւ Հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց։

Այս հանձնաժողովը հաղթող է ճանաչել ու Նիկոլ Փաշինյանի հաստատմանը ներկայացրել 3 թեկնածուի՝ Վահե Գրիգորյան, Նորա Կարապետյան եւ Վիգեն Քոչարյան։ Վահե Գրիգորյանը նախկինում Նիկոլ Փաշինյանի պաշտպանն է եղել, Վիգեն Քոչարյանը 2019 թվականին իմքայլականների կողմից ընտրվել է ԲԴԽ գիտնական անդամ, իսկ Նորա Կարապետյանը 2018-ին նախ առաջխաղացման կարգով առաջին ատյանից տեղափոխվել է վերաքննիչ, իսկ 2021 թվականի ապրիլի 26-ին նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ` 3 տարի ժամկետով, հետո՝ 2022-ին, հրաժարվել է այդ պաշտոնից, դարձել քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր: Հիմա, փաստորեն, նա որոշել է բախտը փորձել, նոր բարձունքներ նվաճել՝ դառնալով ՄԻԵԴ դատավոր։ Սակայն, ինչպես գրել ենք, իշխանությունների սրտի ՄԻԵԴ դատավորը Վահե Գրիգորյանն է, ում թափուր պաշտոնում էլ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Արամ Զավենի Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանին խնդրեցինք մեկնաբանել հանձնաժողովի ընտրությունը, գո՞հ է արդյունքներից։ «Ես ի՞նչ մեկնաբանեմ․ մարդիկ հավաքվել, այդպես են որոշել»,- ասաց նա։ Իր կարծիքով՝ հանձնաժողովի որոշման վրա որեւէ ազդեցություն ունեցե՞լ է այն հանգամանքը, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպան է եղել։ Ալումյանը պատասխանեց․ «Ես հարցազրույցի ընթացքից նման բան չնկատեցի, ես 2 ժամվա ընթացքում այդպիսի բան չեմ նկատել»։ Ալումյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե նշված 3 թեկնածուներից, իր կարծիքով, ՄԻԵԴ-ն ո՞ւմ կընտրի։ «Ես չեմ կարող նույնիսկ ենթադրել, թե ում կընտրի, բայց իրենցից 2-ին բավականին լավ գիտեմ, եւ իմ իմացած 2-ից ով էլ ընտրվի, ես ուրախ կլինեմ։ Չեմ ասում՝ ովքեր են, որ 3-րդին չնեղացնեմ, որովհետեւ 3-րդին չեմ ճանաչում»,- ասաց Ալումյանը։

Զրուցեցինք նաեւ ԵՊՀ դասախոս Աննա Մարգարյանի հետ, ով 2019 թվականին ԲԴԽ գիտնական անդամի թեկնածու էր, սակայն Ազգային ժողովը նրան չընտրեց։ Նրա թեկնածությունն այն ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունն էր առաջադրել: Միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր հայտարարել, որ դեմ է քվեարկելու: «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ էր, ընտրության արդյունքները, սակայն, Աննա Մարգարյանի օգտին չէին, եւ նա չընտրվեց:

Ընտրվելու համար 80 կողմը բավարար էր, իշխող խմբակցությունից ավելի քան երկու տասնյակ պատգամավոր նիստին չէր մասնակցել, այսինքն՝ ՔՊ-ականներն առաջադրել էին, սակայն չեկան-չընտրեցին։ Աննա Մարգարյանին հարցրինք՝ ինչո՞ւ իշխանություններն իրեն չեն առաջադրում-ընտրում։ «Հարցերն ուղղեք իրենց, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, չեմ կարող ասել, իրենց ելույթները չեմ լսել, հանձնաժողովը պետք է գնահատի»,- պատասխանեց Մարգարյանը՝ հավելելով․ «Պարզապես հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ սկզբունքով են միավորները շնորհվել»։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված կեղտոտ քարոզիչներին (video) Ինչու՞ չի կարող մարել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը․ Սուրեն Սուրենյանց (video) Աննան ու Նիկոլը փախչելու են ադրբեջանական փողերով․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ահազանգ․ քաղաքացուն անհիմն տուգանել են անհնազանդության ակցիային մասնակցելու համար Փաշինյանը խաբելով ընտրված ղեկավար է, ամեն ինչ ձախողել եք․ ավագանու անդամ (video) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր» . Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (video) Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ» Ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին, կվնգստա ու պատասխան կստանա․ Մանուկ Սուքիասյան (video) Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ «Մայր Հայաստանի» ֆլեշ մոբը՝ ավագանու նիստին (video) ՔՊ-ի ներսի խուճապն ու Նիկոլի փախուստը․ Սուրեն Սուրենյանց (video) Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս 2 օր Եվրոպայում էի, 1,5 օր՝ Ռուսաստանում. Սուրեն Պետրոսյան (video) «Նեմեսիսն ահաբեկչության հետ կապ չունի». Սրբազանն իր համակիրների հետ «Նեմեսիսի» հուշարձանի մոտ է (video) Կռապաշտությունը պետք է վերանան․ Բագրատ Սրբազան (video) Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet Բագրատ Սրբազանի խոսքից հետո կարմիր բերետները հետ քաշվեցին․ Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզանից (video) Հանդարտվեք, խաղաղ հետ գնացեք ու մի փորձեք ժողովրդին ահաբեկել․ Տավուշի թեմի առաջնորդը հանդարտեցնում է ոստիկաններին Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը Վարորդներն ազդանշաններով ողջունում են Սրբազանին, անցորդները՝ մոտենում, օրհնություն ստանում (video) Գործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am