Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին սպառնացել է «ցավոտ պատասխան տալ» Իսլամական Հանրապետության շահերին դեմ ուղղված ցանկացած գործողություններին, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Ագրեսորին պատժելու օպերացիան հաջողությամբ իրականացվել է, այժմ մենք հաստատակամորեն հայտարարում ենք, որ Իրանի շահերի դեմ նույնիսկ ամենաչնչին գործողությունը անպայման կհանդիպի սարսափելի, լայնածավալ և ցավոտ պատասխանի»,- ասել է նա Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում։
Քաթարի էմիրը, ըստ իրանական վարչակազմի, «բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունները Իսրայելի հանցագործություններին պատասխաններ մշակելու և իրագործելու հարցում» և ասել է, որ այդ քայլը «հստակ ուղերձ է պարունակում բոլորի համար»: