Ինչու է թրաշված/անթրաշ Տիգրան Ավինյանը չզեկուցվող դարձնում կասկածելի հարցերը

Տիգրան Ավինյանի վրա «թավշյա հեղափոխությունը» վրա եկավ։ Նա դարձավ «հեղափոխական» օլիգարխ, ավելի պարզ լեզվով ասած՝ հարստացավ։ Այնքան հարստացավ, որ շատ թանկարժեք քարոզարշավ անցկացրեց։ Ճիշտ է, փողն ուրիշների անունով էր մուտք անում «Քաղաքացիական պայմանագրի»՝ ՔՊԿ–ի հիմնադրամ, բայց դրանք «մանր» հարցեր են։ Կարևորն այն է, որ Ավինյանը փող ունի։ Ու քանի որ փողը փող է բերում, նա ուզում է ծախսած փողը հանել։ Քաղաքապետի պաշտոնը նրան այդ հնարավորությունը տալիս է։

Ու որպեսզի փող հանելու գործընթացը շատ աղմկոտ չստացվի, ինքը որոշել է, որ փողաբեր ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող հարցերը պետք է հանրության սեփականությունը չդառնան։ Նա փոխառել է Նիկոլ Փաշինյանի մեթոդը։ Երևանի ավագանու նիստերի ժամանակ փողաբեր ու փող քերող հարցերը դարձրել է չզեկուցվող։ Այսինքն՝ այնպես է արել, որ հարցերը շըփ–թըփ քվեարկվեն ու ծածկադմփոց արվեն վիճահարույց թեմաները։

Տիգրան Ավինյանը շինթուլյտվությունների և փողաբեր այլ հարցերի քննարկումները տեղափոխել է հանձնաժողովներ, որոնք հիմնականում չեն լուսաբանվում։ Նույն այդ հարցերը նա ավագանու նիստերի ժամանակ չի ուզում զեկուցել, քանզի զեկույցի ժամանակ կլինեն հարցեր, կհնչեն ելույթներ, երևանցիները կտեղեկանեն, թե, օրինակ, ինչպես է ստացվում, որ տխրահռչակ Ալեն Սիմոնյանի քավորը, ըստ մամուլի տեղեկությունների, Երևանի Բաղրամյան 37 հասցեում 18–հարկանի շենքի կառուցման թույլտվություն է ստանում (սրանից առաջ Ավինյանը շինթույլտվություն էր տվել «հեղափոխականների» սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյին)։ Եվ դա այն դեպքում, երբ այդ հատվածում մետրոյի գիծն է անցնում և այդ շինարարությունն, ըստ փորձագետների, անվտանգության և սեյսմակայունության հետ կապված խնդիրներ է ունենալու։

Ավինյանը նմանատիպ այլ հարցերը չզեկուցվող է դարձնում, որպեսզի աղմուկից խուսափի։ Երևանի ավագանու ապրիլի 16–ի նիստի ժամանակ էլ հիմնականում չզկուցվող հարցեր են ներառված, ինչը նշանակում է, որ ուզում են ավագանու նիստերը վերածել կնոպկա սեղմելու գործընթացի։ ՔՊԿ–ն հենց դրա համար էլ կուլիսային գործարքի գնաց, անասնագողություն իրականացրեց, որպեսզի նիստերի քվորումն ապահովի և «ասեք, կանենքի» շրջանակներում Երևանի թալանով զբաղվի։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․։ Տիգրան Ավինյանը «հեղափոխությունից» հետո պարբերաբար թրաշվում է՝ թրաշամանուկից վերածվելով անթրաշամանուկի և հակառակը։ Ինքն այդպիսով շուստրիաբար ուզում է Նիկոլի պես չերևալ՝ «Տեսեք, ես անթրաշների պես չեմ» թեմայով։ Բայց դե թրաշով թե առանց թրաշ սրանք նույն բանն են անում՝ մտել են պետական ու տեղական բյուջեի մեջ ու անխնա մսխում են հանրային ֆինանսները՝ հաղթահարելով աղքատությունն իրենց գրպաններում։
7or.am

դիտվել է 657 անգամ
Լրահոս
Հիմա էլ Քննչական կոմիտեն է սատանաներ փնտրում Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. civilnet.am Իրազեկման ակցիա՝ Գյումրու արվեստի ակադեմիայում Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. Մանուկ Սուքիասյան Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը «Նստի հլը ասում եմ»․ ոստիկանները բիրտ ուժով ղեկից իջեցրին վարորդին և բերման ենթարկեցին (video) Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված կեղտոտ քարոզիչներին (video) Ինչու՞ չի կարող մարել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը․ Սուրեն Սուրենյանց (video) Աննան ու Նիկոլը փախչելու են ադրբեջանական փողերով․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ահազանգ․ քաղաքացուն անհիմն տուգանել են անհնազանդության ակցիային մասնակցելու համար Փաշինյանը խաբելով ընտրված ղեկավար է, ամեն ինչ ձախողել եք․ ավագանու անդամ (video) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր» . Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (video) Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ» Ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին, կվնգստա ու պատասխան կստանա․ Մանուկ Սուքիասյան (video) Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ «Մայր Հայաստանի» ֆլեշ մոբը՝ ավագանու նիստին (video) ՔՊ-ի ներսի խուճապն ու Նիկոլի փախուստը․ Սուրեն Սուրենյանց (video) Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս 2 օր Եվրոպայում էի, 1,5 օր՝ Ռուսաստանում. Սուրեն Պետրոսյան (video) «Նեմեսիսն ահաբեկչության հետ կապ չունի». Սրբազանն իր համակիրների հետ «Նեմեսիսի» հուշարձանի մոտ է (video) Կռապաշտությունը պետք է վերանան․ Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am