Դիարբեքիրում ձայն հավաքելու համար իշխող կուսակցության թեկնածուն ավելի քան 61.000 դոլար կաշառք է տվել

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրույթունները (ՏԻՄ) ավարտվել են, սակայն թուրքական ընդդիմադիր մեդիայում շարունակաբար տարածվում են տեղեկություններ կապված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուների օգտին կատարված ընտրախախտումների և բացահայտված ընտրակաշառքների մասին։ Այս մասին հայտնում է «Ermenihaber»-ը։

Օրինակ ընդդիմադիր «SoL» թերթում տեղ գտած լուրերից մեկի համաձայն՝ Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի Չինար շրջանի ԱԶԿ-ական թեկնածու Դավութ Արզուն շրջանի Հալըօյրեն, Գյորեջե, Դողլուք և Իլթաշ թաղապետերի հետ 1200 քվեի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել։

Պայմանավորվածություններն ամրագրվել են թղթի վրա, որում երևում են նաև նշված անձանց ստորագրությունները։

Նշվում է, որ 1200 քվեի դիմաց ԱԶԿ-ական թեկնածուն 2 մլն լիրա (թուրքական ազգային արժույթ) (ավելի քան 61․000 դոլար) է վճարել Հալըօյրեն թաղամասի իմամ (հոգևոր առաջնորդ իսլամում) Մահֆուզ Բիլգիչին։

Չնայած փաստաթղթի և նման լուրերի տարածմանը, Դողրուքի թաղապետը հերքում է տեղեկությունը։

«Տեղյակ չեմ։ Չգիտեմ, թե ով է արել։ Սրանք սուտ-մուտ բաներ են, սրանց մասին տեղեկություններ չունեմ։ Տեղյակ չեմ»,-ասել է նա։

Նույն թերթում հրապարակված մեկ այլ լուրի համաձայն էլ՝ Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Կարս նահանգի համանուն քաղաքի կենտրոնում գտնվող Աթաթուրքի (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրք) անվան նախակրթարանում մի շարք ընտրողներ գրանցված են նույն հասցեում։

Մասնավորապես այնտեղ տեղակայված 5 քվեատուփի վրա առկա անվանացանկերում տեղ գտած մարդկանց անունների դիմաց նույն հասցեն է նշված։

Ընգծվում է նաև, որ մեկ տան մեջ բնակվող 350 մարդուց և ոչ մեկն էլ Կարսի բնակիչ չէ։

«SoL»-ը վերոնշյալի մասին տեսահոլովակ է տեղադրել նաև X-ի (նախկին Twiter) իր էջում։

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ստեղ նայի, դու ճանապարհ չունես՝ գնալու ես. Քաղաքացիներ. video «Նիկո՜՜՜՜՜լ դավաճան, Նիկո՜՜լ հողատու»․ քաղաքացիները իրենց ձայներով խլացրել են շենքում նստած Նիկոլին. video Նիկոլ «գոյանքի» վերջին օրերն են, վախն իրենն անում է․ Հերոսի հայր Խաչիկ Մանուկյան. video «Մեկ էլ 1988-ին խորհրդային բանակը շրջափակեց Ազատության հրապարակը». Գեղամ Մանուկյան Բա դուք տղամա՞րդ եք, իմ չափ էլ չկաք․ Անհետ կորածի մայրը՝ «նիկոլածին ոստիկաններին». video Նիկո՛լ, ՔՊ ականնե՛ր, Բագրատ Սրբազանը ձեր համար վերջին փրկություն է. Գառնիկ Դանիելյան. video Փաշինյանին մնացել է դեղերը հասցնի խմել. Բագրատ Սրբազան. video Փաշինյանին մնացել է դեղերը հասցնի խմել. Բագրատ Սրբազան. video Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել․ սրճարանի աշխատակից Ամենամեծ վնասն են ձեզ հասցրել՝ ասելով, թե անզոր եք, ոչինչ չեք կարող փոխել․ Հիմա ապացուցեցիք հակառակը․ Բագրատ Սրբազանը՝ պայքարին միացած քաղաքացիներին Ռուսական կողմի վրահսկողության տակ է անցել երկու բնակավայր Խարկովի շրջանում Սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել. ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ Ի՞նչ է նշանակում՝ հայ մարդիկ այսօր Բաքվի բանտերում են․ Այնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ Սրբազան Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը երկարացրին ևս 5 ամսով «Ձախողված և երկիրը ձախողած, ստերով արդարացող»․ Բագրատ Սրբազանը բնութագրեց Նիկոլ Փաշինյանին Լեմկինի ինստիտուտը առաջին անգամ հայտարարություն է արել հայերեն լեզվով Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանության գործողություններն ակցիաների ընթացքում. Հարցում 5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է Փաշինյանը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացը համեմատել է դեպի տիեզերք թռիչքների հետ Արթուր Սուքոյանի գործով Վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 27-ին. Էրիկ Ալեքսանյան Քայլիստ Վահագնի հերթական "մուտիլովշչիկությունը"
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am