Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական

7or.am-ը գրում է. Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա ֆուտբոլային խոշոր մրցաշրջանի եզրափակիչ փուլում։ Կխաղա Եվրո–2024–ում։

Վրացիների այս հաջողության ֆոնին քմծիծաղ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի այն նյուվասյուկիստական հայտարարությունը, թե բա՝ մինչև 2050–ը Հայաստանը կդառնա ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ Նիկոլն այդ հայտարարությունն արել էր 2020–ի 44–օրյա պատերազմից օրեր առաջ։ Դա խոսում է նրա կատարյալ ցինիզմի, այլասերվածության կամ էլ՝ անտեղյակության ու անգրագիտության մասին։

Մեր երկիրը, փաստորեն, խոշոր պատերազմի առաջ էր կանգնած, իսկ Նիկոլն զբաղված էր բլեֆներ շաղ տալով։

Կար ժամանակ, երբ Վրաստանն էր մեզանից հետ մնում բոլոր առումներով՝ ռազմական, ճանապարհաշինական, տնտեսական, դիվանագիտական, ֆուտբոլային և այլն։ Խոսքը նախորդ դարի 90–ականների ու 21–րդ դարի սկզբների մասին է։

Հետո վրացիները սովորեցին սեփական և ուրիշի սխալների վրա ու հասան հաջողությունների։

Վրացիները Սահակաշվիլու սխալների պատճառով դարձան հակառուսական մանրադրամ Արևմուտքի ձեռքում։ Դա 2008–ին էր։ Պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին ու քաշվեցին։ Արևմտյան երկրների ազդեցիկ ղեկավարները վրացիներին խոսքից այն կողմ չաջակցեցին։ Աբխազիան ու Հարավային Օսիան կորան Վրաստանի համար։ Տնտեսությունը հսկայական վնասներ կրեց, քանզի ռուսական շուկան փակվեց վրացական ապրանքների համար, իսկ արևմտյանը՝ չբացվեց։

Վրաստանում հասկացան, որ հիմարաբար «քցվել» են։ Ձերբազատվեցին արկածախնդիր ու դրածո Սահակաշվիլուց։ Հրաժարվեցին պաթոլոգիկ հակառուսականությունից։ Ու սկսեցին զարգանալ։

Որքան էլ հիմա Արևմուտքը փորձում է Վրաստանին ներքաշել ուկրաինական պատերազմի դաշտ ու Վրաստանը դարձնել ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ, Վրաստանի արևմտամետ իշխանությունը չի համաձայնում։

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանն է համաձայնել Հայաստանը դարձնել մանրադրամ Արևմուտք–Ռուսաստան, Արևմուտք–Իրան հակադրության արանքում։ Այդ հակադրությանը զոհաբերվեց Արցախը, և հիմա հերթը Հայաստանին է հասել։ Դրանից օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը։ Նաև՝ անձամբ Նիկոլը, ով իր կաշվի փրկության ու փողի խնդիրներն է լուծում։ Հայաստանի հաշվին (Նիկոլին Արցախի հաշիվն արդեն փակել են)։

Վերադառնալով ֆուտբոլին՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ֆուտբոլային համակարգում թալանն ու անգրագիտությունը միախառնվել են։ Թուրքամետ ու ադրբեջանամետ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, ովքեր Նիկոլի դրածոներն են, Ֆուտբոլի ֆեդերացիան վերածել են սեփական դուքյանի կամ տնամերձ բոստանի։ Արդյունքներն ակնհայտ են։ Իսկ մենք ստիպված ենք բարի կամ չար նախանձով նայել, թե ինչպես է Վրաստանը մեկնում Եվրո–2024։

դիտվել է 297 անգամ
Լրահոս
Աննան ու Նիկոլը փախչելու են ադրբեջանական փողերով․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ահազանգ․ քաղաքացուն անհիմն տուգանել են անհնազանդության ակցիային մասնակցելու համար Փաշինյանը խաբելով ընտրված ղեկավար է, ամեն ինչ ձախողել եք․ ավագանու անդամ (video) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր» . Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (video) Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ» Ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին, կվնգստա ու պատասխան կստանա․ Մանուկ Սուքիասյան (video) Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ «Մայր Հայաստանի» ֆլեշ մոբը՝ ավագանու նիստին (video) ՔՊ-ի ներսի խուճապն ու Նիկոլի փախուստը․ Սուրեն Սուրենյանց (video) Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս 2 օր Եվրոպայում էի, 1,5 օր՝ Ռուսաստանում. Սուրեն Պետրոսյան (video) «Նեմեսիսն ահաբեկչության հետ կապ չունի». Սրբազանն իր համակիրների հետ «Նեմեսիսի» հուշարձանի մոտ է (video) Կռապաշտությունը պետք է վերանան․ Բագրատ Սրբազան (video) Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet Բագրատ Սրբազանի խոսքից հետո կարմիր բերետները հետ քաշվեցին․ Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզանից (video) Հանդարտվեք, խաղաղ հետ գնացեք ու մի փորձեք ժողովրդին ահաբեկել․ Տավուշի թեմի առաջնորդը հանդարտեցնում է ոստիկաններին Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը Վարորդներն ազդանշաններով ողջունում են Սրբազանին, անցորդները՝ մոտենում, օրհնություն ստանում (video) Գործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ԵՊՀ պրոռեկտորը ստիպված իջավ Սրբազանի մոտ` բացատրելու, որ իրեն վերաբերող խոսքերը ճիշտ չեն (video) Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am