Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո

Այս օրերին հայ ժողովուրդն ապրում է իր ամենից ամոթալի ժամանակները: Հայաստանի բնակչության այս պահվածքից զարմացած են ողջ աշխարհում: Այսպիսի երևույթ դեռ ոչ մի երկրում չի արձանագրվել, երբ երկրի ղեկավարն այսչափ վնասներ է բերել սեփական երկրին, սակայն կարողացել է պահպանել սեփական իշխանությունը:

Պատմությունն արձանագրել է նաև այլ դեպքեր, երբ երկրի ղեկավարը պատուհաս է դարձել սեփական ժողովուրդի համար, բայց արագորեն հեռացվել է իշխանությունից: Օրինակ, Զվիադ Գամսախուրդիան, որ նույնպես էյֆորիայի մթնոլորտում նախագահ ընտրվեց հարևան Վրաստանում, բայց ընդամենը կես տարի անց հեռացվեց իշխանությունից, երբ մարդիկ արձանագրեցին նրա գործնեության բացասական հետևանքները:
Մեկ այլ օրինակ. Աբուլֆազ Էլչիբեյը, որ հարևան Ադրբեջանում նախագահ ընտրվելուց մեկ տարի անց նույնպես հեռացվեց պաշտոնից, երբ այդ երկիրը պատերազմի ժամանակ պարտություններ կրեց հայկական զինված ուժերի կողմից:

Նացիստական Գերմանիայի իսկ հրահրած պատերազմում պարտություն կրելով, անվերապահ կապիտուլյացիայից մի քանի օր առաջ, 1945-ին, բեռլինյան իր բունկերում Ադոլֆ Հիտլերն ինքնասպանություն գործեց և հեռացավ ոչ միայն իշխանությունից, այլև՝ կյանքից:

Եվ նման օրիանակներ շատ կարելի է բերել: Բացառություն է կազմում միայն հայ ժողովուրդը, որի ղեկավարը պարտությունից հետո, արդեն չորս տարի է պահպանում է սեփականա իշխանությունը և նույնիսկ ժպտալով նոր թեզեր է առաջ բերում, կարծես ծաղրելով սեփական ժողովուրդին:

Կարելի է շատ պատճառներ բերել այս ֆենոմենը բացատրելու համար, սակայն պարզ է մեկ բան. ոչ մի ժողովուրդ ինքն իրեն որոշումներ չի կայացնում:

Ժողովուրդը տարբերվում է ամբոխից, երբ նա կառավարվում է իր վերնախավի կողմից:

Այն ժողովուրդը, որ չունի վերնախավ, կամ իր վերնախավը իր հիմնական առաքելությամբ չի զբաղվում, վերածվում է պատմություն, հիշողություն չունեցող ամբոխի: Հենց այսպիսի վիճակի մեջ է հայտնվել այսօր Հայաստանի բնակչությունը:

Այո, բնակչությունը, քանի որ ազգ դառնալու համար, դեռ բավարար հատկանիշներ չկան:

Ինչո՞ւ է այդպես ստացվել, երկար վերլուծության խնդիր է:

Ավելի կարճ արձանագրենք քաղաքագիտական տեսանկյունից: Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե մահամերձ վիճակի մեջ է:

Երկրում չկա նույնիսկ տարրական դիմադրողական գործոն՝ Փաշինյանի քաղաքական մեքենայի գործնեության նկատմամբ:

Հասկանալի է, որ այս պայմաններում, անխուսափելի են դառնում պետականության փլուզման գործնթացները:

Հասկանալի է, որ այս պայմաններում, քաղաքական և հանրային դաշտում գործոն են դառնում հայհոյանքն ու զինված մարդկանց ակտիվությունը: Հասկանալի է, որ դրանցից ոչ մեկը չի կարող լրացնել քաղաքական դաշտի բացակայությունը: Եվ ուրեմն՝ երկրի փլուզման գործնթացը նույնպես չի կարող կանգնեցնել:

Այս պայմաններում, երբ ավանդական քաղաքական կառույցները այլևս չեն կարող գործոն դսռնալ, կենսական անհրաժշտություն է դառնում նոր քաղաքական սուբյեկտների առաջ գալը: Վերջինն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է՝ երկրում լուրջ փոփոխություններ իրականացման համար:

Առանց քաղաքական դաշտի փոփոխման, Հայաստանն անխուսափելիորեն կորցնելու է իր պետականությունը, իր հետ կանգնեցնելով նաև երկրի բնակչությանը նոր ցեղասպանության առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

դիտվել է 31346 անգամ
Լրահոս
ՔՊ-ի ներսի խուճապն ու Նիկոլի փախուստը․ Սուրեն Սուրենյանց (video) Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս 2 օր Եվրոպայում էի, 1,5 օր՝ Ռուսաստանում. Սուրեն Պետրոսյան (video) «Նեմեսիսն ահաբեկչության հետ կապ չունի». Սրբազանն իր համակիրների հետ «Նեմեսիսի» հուշարձանի մոտ է (video) Կռապաշտությունը պետք է վերանան․ Բագրատ Սրբազան (video) Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet Բագրատ Սրբազանի խոսքից հետո կարմիր բերետները հետ քաշվեցին․ Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզանից (video) Հանդարտվեք, խաղաղ հետ գնացեք ու մի փորձեք ժողովրդին ահաբեկել․ Տավուշի թեմի առաջնորդը հանդարտեցնում է ոստիկաններին Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը Վարորդներն ազդանշաններով ողջունում են Սրբազանին, անցորդները՝ մոտենում, օրհնություն ստանում (video) Գործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ԵՊՀ պրոռեկտորը ստիպված իջավ Սրբազանի մոտ` բացատրելու, որ իրեն վերաբերող խոսքերը ճիշտ չեն (video) Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան ԵՊՀ ուսանողները Բագրատ սրբազանին և երթին դիմավորեցին ազգային շուրջպարով (video) Խոստումներից և ոչ մեկը չի կատարվել Սա խայտառակություն է․ մարդուն մեքենայից հանեցին, ուժ գործադրելով` տարան. ընդդիմադիր Արթուր Խաչատրյան (video) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Դու ոստիկանությանը դարձնում ես ազգի թշնամի․ Ռուբեն Հակոբյանը՝ Վահե Ղազարյանին Տասնյակ կարմիրբերետավորներ Երեւանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին (video) Չհամարձակվե՛ք սպառնալ ուսանողներին․ Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ի բակից զգուշացրեց ռեկտորին (video) Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. հնչել են կրակոցներ Սփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներում «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է աջակցության երթը Կարմիրբերետավորները ջարդելով բերման են ենթարկում երթի մասնակիցներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am