Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ

Այսօր` մարտի 14-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից և հայտնել են որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների ու արնանման հետքեր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանին ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության 2-րդ վարչության վարչության պետ Վահե Մուշեղյանն ու սպանությունների վարչության պետը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել բժիշկները, պարեկներն ու քաղաքացիները։

Ոստիկաներն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մոտ մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ ու վիրավորների ինքնություները չենք հրապարակում։

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Ահազանգ․ քաղաքացուն անհիմն տուգանել են անհնազանդության ակցիային մասնակցելու համար Փաշինյանը խաբելով ընտրված ղեկավար է, ամեն ինչ ձախողել եք․ ավագանու անդամ (video) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր» . Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (video) Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ» Ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին, կվնգստա ու պատասխան կստանա․ Մանուկ Սուքիասյան (video) Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ «Մայր Հայաստանի» ֆլեշ մոբը՝ ավագանու նիստին (video) ՔՊ-ի ներսի խուճապն ու Նիկոլի փախուստը․ Սուրեն Սուրենյանց (video) Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս 2 օր Եվրոպայում էի, 1,5 օր՝ Ռուսաստանում. Սուրեն Պետրոսյան (video) «Նեմեսիսն ահաբեկչության հետ կապ չունի». Սրբազանն իր համակիրների հետ «Նեմեսիսի» հուշարձանի մոտ է (video) Կռապաշտությունը պետք է վերանան․ Բագրատ Սրբազան (video) Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet Բագրատ Սրբազանի խոսքից հետո կարմիր բերետները հետ քաշվեցին․ Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզանից (video) Հանդարտվեք, խաղաղ հետ գնացեք ու մի փորձեք ժողովրդին ահաբեկել․ Տավուշի թեմի առաջնորդը հանդարտեցնում է ոստիկաններին Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը Վարորդներն ազդանշաններով ողջունում են Սրբազանին, անցորդները՝ մոտենում, օրհնություն ստանում (video) Գործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ԵՊՀ պրոռեկտորը ստիպված իջավ Սրբազանի մոտ` բացատրելու, որ իրեն վերաբերող խոսքերը ճիշտ չեն (video) Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան ԵՊՀ ուսանողները Բագրատ սրբազանին և երթին դիմավորեցին ազգային շուրջպարով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am