Նիկոլ Փաշինյան․ պայմանական երկրի պայմանական վարչապետը

168․am-ը գրում է․ «2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանը՝ ի թիվս բազմաթիվ քարոզչական մանիպուլյացիաների, հայ-ադրբեջանական սահմանը սկսեց անվանել «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահման»։

Դա մշտական բնույթ ստացավ հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը «կադաստրի վկայական չունի», այսինքն՝ ինքն էլ իր կողմից ընդունեց, որ մինչ 2020թ․ որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից չվիճարկված հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական է»։ Եվ արդեն տևական ժամանակ Ադրբեջանը հենց այդպես է անվանում Հայաստանի հետ սահմանը։

Վերջին օրինակը՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում 4 հայ զինծառայողների սպանությունից հետո տարածված հայտարարությունն է, որում Ադրբեջանը Հայաստանի տարածքում գրաված բարձունքներից հայ զինվորների սպանության վայրը ներկայացրել է՝ որպես «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահման»։

Թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը նման քարոզչությամբ, հասկանալի է։ Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական քարոզչությանը զուգահեռ կամ գուցե դրան հետևելով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է Հայաստանը վերածել պայմանական երկրի, ինչը դրսևորվում է պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Հայաստանի զինված ուժերը բանակի, իրական բանակի գործառույթ են իրականացնում միայն ու խիստ պայմանականորեն։ Արտաքուստ նրանք կան, բայց ֆոնկցիոնալ առումով բանակի դերակատարությունը հասցվել է պայմանական զրոյականության։ Համենայնդեպս, երբ իշխանությունը սահմանին կանգնած զինվորին սպառնում է թշնամուն կրակելու դեպքում դատել և արգելում է կրակ բացել հակառակորդի ուղղությամբ, այդ համակարգը վերածվում է պայմանական բանակի։

Հայաստանի դատական համակարգը վերածվել է իշխանության ընդդիմադիրներին պատժելու գործիքի։ Իրար հետևից դատավորները կայացնում են խայտառակ վճիռներ, իսկ ԲԴԽ-ն դարձել է իշխանության քարոզչական բանակի զինվորներից մեկը։ Այսինքն՝ դատական համակարգն արդարադատություն է իրականացնում խիստ պայմանականորեն։

Խորհրդարանը, որը սահմանադրորեն պետք է լինի գործադիր իշխանության թիվ մեկ հակակշիռն ու փոխզսպողը, դարձել է կառավարության խամաճիկը։ Հայաստանի Ազգային ժողովն անգամ պայմանականորեն չի կատարում իր գործառույթները։ Նույնը վերաբերում է իրավապահ մարմիններին, արտաքին քաղաքականությանը, մնացած գրեթե բոլոր ոլորտներին։

Այսինքն՝ ընդհանրության մեջ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է պայմանական պետության, բայց դրա գլխավոր պայմանն այն է, որպեսզի ինքը շարունակի պահպանել իշխանությունը։ Այս իրավիճակում Հայաստանի հասարակությունը գործնականում վերածվել է պայմանական ժողովրդի, որովհետև իրական լինելու դեպքում չէր հանդուրժելու պետությունը պայմանական գոյացություն դարձնող իշխանությանը։

Ավելի լայն իմաստով, հիմա ընթանում է ոչ միայն պետության, այլ ընդհանրապես հայկականության, հայկական ինքնության պայմանականացման գործընթացի վերջին արարը, որն իշխանությունը ցանկանում է նշանավորել նոր՝ իրականում կրկին պայմանական Սահմանադրության ընդունմամբ։

Եվ հասարակությունն ունի վերջին հնարավորությունը՝ ապացուցելու, որ այս երկրի ոչ թե պայմանական, այլ իրական տերն է ու իրական քաղաքացին։ Հակառակ դեպքում զրկվելու է ոչ միայն պատմական, այլ անգամ պայմանական հայրենիքից»։

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Եթե մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել․ Ռադիկ Մարտիրոսյան Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան Ասեմ նաեւ, որ ես խիստ համառ եւ ու ահավոր հետեւողական, եւ սա պիտի պատժվի Ջերմաստիճանը կնվազի Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը․ Բորտնիկով Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Տիգրան Աբրահամյան Դանիայում Փաշինյանը հումոր է արել. video Դու քո երեխեքին ադրբեջանցուց այդպես կպաշտպանե՞ս․ ոսկեպարցին՝ Փաշինյանին (video) Նիկո՛լ, դավաճա՛ն, Նիկո՛լ, դավաճան․ ինչպես են Դանիայում դիմավորում Փաշինյանին (video) Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն զգում են՝ ամեն ինչ կորցնում են․ Հովհաննես Իշխանյան (video) «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»․ Կոնջորյա՛ն, դու սա լավ հիշի․ Նաիրա Զոհրաբյան (video) Անբարոյականնե՛ր են սրանք․ Բագրատ Սրբազանին մի բան կասեմ․ նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյան (video) Ոստիկանը կնոջն է ասել` երեխայիդ ծախի ապրի , միտինգ մի արա (video) Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է․ Ավետիք Չալաբյան (video) 1 գիշերվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ են թալանել. տեսախցիկը արձանագրել է այդ պահը Դուք շաղախված եք արյան մեջ․ սրիկանե՛ր․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյան (video) ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն հերքում է վերջինիս՝ ՌԴ քաղաքացի լինելու լուրը Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել Չհոգնե՛ք, չվախենա՛ք, սա գնալու է․ Արմեն Աշոտյան (video) Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ անցաթուղթ է և վկայություն է, որ ես այնտեղ ապրել եմ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am