ՔՊ-ականները մեծ ոգեւորությամբ են ընդունել Ալեն Սիմոնյանի նկատմամբ ճնշումները․ Փաշինյանը «կանաչ լույս» է վառել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ օղակը սեղմվում է, գրել է Armlur.am-ն ու հավելել. Սիմոմյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրավական ու պետական ճնշումների մի նոր ալիք է սկսվել:
Բանն այն է, որ Ալեն Սիմոնյանն արդեն տեւական ժամանակ է՝ ինչ իրեն արտոնյալի պես է պահում ու այնքան է հատել թույլատրելի սահմանները, որ ՔՊ-ում դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել նրա այս պահվածքը:
Ալեն Սիմոնյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, օգտագործում է պետական լծակները իր ու իր շրջապատի բարեկեցությունն ու ֆինանսն ապահովելու համար:
Վերջին շրջանում բոլոր այն մրցույթներին, որոնց մասնակցել է Ալեն Սիմոնյանի եղբայրը կամ նրա մտերիմներից որւէ մեկը, տարբեր ճանապարհներով հենց նրանք են դառնում այդ մրցույթի հաղթող:
Ահա, Ալեն Սիմոնյանի նկատմամբ ձեւավորված այս անպատժելիության մթնոլորտը բարկացրել է ՔՊ-ականներին, ու նրանք պարբերաբար այս մասին զեկուցել են Նիկոլ Փաշինյանին ու պահանջել են զսպել Սիմոնյանին:
Եթե սկզբում Փաշինյանն ականջալուր չէր լինում իր թիմակիցներին ու ոչինչ չէր ձեռնարկում, ապա հիմա նա կանաչ լույս է վառել, որ Սիմոնյանի նկտամամբ պատժամիջոցներ կիրառվեն: Սրա առաջին ծիլերը երևացին օրեր առաջ:
«Ժողովուրդ օրաթերթ»-ը դեռ հունվարի 11-ին գրել էր, որ ԲՏԱ նախարարությունը սանկցիա է կիրառել ԱԺ նախագահի կնոջ՝ Freenews.am-ի նկատմամբ, քանի որ պարտքերը չի մարել:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գեւորգյանը:
Այսինքն, Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրավական ու պետական ճնշումների ալիք է սկսվել:
Մեզ մնում է սպասել զարգացումներին:
Մի բան հստակ է՝ Ալեն Սիմոնյանը, լինելով ԱԺ նախագահ ու ՔՊ վարչության անդամ, իր թիմի ներսում չունի աջակցություն, հակառակը՝ ՔՊ-ականները ծափահարություններով ու ոգեւորությամբ են ընդունում Ալեն Սիմոնյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ կիրառվող այս ճնշումները:
ArmLur.am-ը առաջիկայում կներկայացնի փաստեր՝ ինչպես է Սիմոնյանի ու նրա մտերիմների շուրջ իրավիճակ փոխվում:

դիտվել է 819 անգամ
Լրահոս
Սթրեսից էր դուրս գալիս Վոյաժներին ոչինչ չի խանգարում Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից ՀՀ-ում ապստամբություն է սկսվել մի մարդու դեմ, ով ապօրինի կերպով հայտնվել է իշխանության ղեկին․ Սեմյոն Բաղդասարով Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ Պետությունն արտոնու՞մ է ԱԱԾ համազգեստի կեղծումը. հանցագործները քողարվելու նոր միջոց են գտել Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am