Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար
![Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար](/timthumb.php?src=/disc/20-05-24/287f77f9de9575bd4c62b5f62ba5571a.jpg&w=708)
Թուրքիան Իրանի հյուսիս-արևմուտքում իրանցի պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռից ազդանշաններ չի արձանագրել, ամենայն հավանականությամբ համակարգն անջատված է եղել կամ բացակայել է: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
Ուրալողլուի խոսքով՝ իրանական օդային տարածքը գտնվում է թուրք դիսպետչերների իրավասության ներքո:
«Մենք կարծում ենք, որ ազդանշանային համակարգն անջատված է եղել, կամ ուղղաթիռը դրանով սարքավորված չի եղել, քանի որ մենք ոչ մի ազդանշան չենք ստացել, իսկ դրանք անպայման պետք է ֆիքսվեն մեր կողմից», - նախարարի հայտարարությունը մեջբերում է IHA գործակալությունը: