Կիրանցը կրկին պաշարված է ոստիկանական ուժերով, որոնք թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը հայտարարեց, թե մարդկանց մուտքը արգելվում է՝ բացառապես գյուղի բնակիչների, ինչին արձագանքելով բագրատ Սրբազանը նկատեց՝ ինքը գյուղի բնակիչ է, թեմի առաջնորդը, հանգիստ գնալու են գյուղ՝ հանդիպելու բնակիչներին, խոսել, ապա՝ վերադառնալ։
«Իմ ճանապարհը ոչ ոք չի փակել այսքան ժամանակ, նույնիսկ թուրքերը չեն փակել, փաստորեն, հիմա ասում են՝ իրավունք չունեք գնալ գյուղ, սրանից հետո պետք է անձնագրերով ճամփորդենք գյուղից գյուղ»,-հայտարարեց Սրբազանն ու ցավ հայտնեց ոստիկանների համար, նշում է՝ գործիք են դարձել․ «Այս տղաների մեծ մասին ամեն օր հանդիպել են, հիմա այնպես են անում, մեզ թշնամի դարձնեն»։
Նա նշեց, որ սա վերից վար ապօրինի է՝ սկսած սահմանազատման գործընթացը՝ Ալիևի դիմաց ծնկած վիճակից՝ մինչև սա։
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը