Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան
Ադրբեջանը մինչև վերջ հավատարիմ մնաց իսրայելական սիմվոլիզմին` իր դաշնակից Իսրայելին օդային հարվածներ հասցրած պետության ղեկավարին սպասելով օդային տրանսպորտի կործանմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը։
«Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային հեռուստատեսության DW հեռուստաալիքն իր ծաղրական հաղորդումներից մեկում Իրանի նախագահ Ռաիսին արդեն իսկ ներկայացրել էր մահացած` դրախտում այլոց հետ խոսելիս:
Թե բա` պատահականություն »,- գրել է Վահե Գրիգորյանը։