Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պսևդո-իշխանությունների համար մեղավոր են բոլորը՝ իրենցից բացի։ Մեղավոր են նախկինները, արտաքին հանգամանքները, երրորդ երկրները, ՔՈՎԻԴը, գլոբալ տաքացումը, Նոր Կալեդոնիայում անկարգությունները, նույնիսկ Վիետնամում բրնձի ցածր բերքատվությունը։ Բայց իրենք անմեղ են, սուրբ են․․․ Այս հարցում սրանք անգերազանցելի են։ Երբևէ լսե՞լ եք, որ մի հարցում ընդունել են իրենց մեղքը կամ սխալը։ Նույնիսկ այն բացառիկ դեպքերում, երբ բացահայտ խուլիգանության համար կիսատ պռատ <կներես> են ասել, այդ կներեսը հնչել է որպես մեղադրանք և ոչ մեղայական․ իրենց զանցանքի համար դարձյալ ուրիշներն են մեղավոր։

Նաև գաղտնիք չէ, որ այս իշխանությունները թքած ունեն օրենքի ու օրինականության վրա։ Խելքներին փչած ձևով մեկնաբանում են ցանկացած իրավական ակտ՝ սահմանադրությունից սկսած։ Իրենք են որոշում ինչն է գաղտնի, ինչն է հրապարակային հասանելի։ Իշխանությունները նույնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները։ Աշխարհում նման բան չկա։ Մարդ էլ չիմանա՞, թե իր երկրի սահմանները որտեղով են անցնում։ Թուրքերն այդ նույն քարտեզներն ունեն, ռուսներն էլ ունեն։ Բա ումի՞ց է գաղտնի, Չերչիլի՞ց։

Ինչու՞ սրանք հիշեցի։ Տավուշում, սահմանազատման անվան տակ, այս իշխանությունները նորից մի կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեցին: Ինչպես և Շուռնուխում թուրքերին տարածք հանձնվեց, տարածք, որոնց վրա Հայաստանը տիտղոս ուներ, մարդկանց սեփականության վկայական էր տվել։ Ասում են՝ Հայաստանի տարածքից մի միլիմետր չենք տվեվ։ Բա քարտեզները ինչու՞ եք գաղտնի պահում։ Գաղտնի են, որ չբացահայտվի, թե Ալիևի պահանջով որքա՞ն հայի հող թուրքին հանձնեցին, քանի՞ հայի տուն քանդեցին․․․

Սա էլ դեռ քիչ է, հայտարարում են, որ Կիրանցի գյուղացիների բողոքի պատճառով Ադրբեջանն ավելի մեծ պահանջ դրեց ու ավելի վատ սահման գծեց, քան կարող էր լինել։ Չէ հա՞․․․ Ուզու՞մ եք ասել, որ եթե Կիրանցի ժողովուրդը չբողոքեր, Ալիևն Ադրբեջանից մի քիչ հող կկտրեր մեզ կտար, իսկ հիմա նեղացավ ու չտվե՞ց։ Իսկ միգուցե՞ Ալիևը Հայաստանից ավելի մեծ կտոր պոկեց։ Բա դուք եք իշխանությունը, բա պաշտպանեիք։ Չէէէէ, իրանք հասկանում են ինչ են անում։ Սեփական հանցագործությունը բարդում են Կիրանցի հերոսական ժողովրդի վրա։ <Այ եթե դուք չլինեիք, Ադրբեջանին Հայաստանից այսքան տարածք չէր անցնի։ Չտալ չէինք կարող, կռիվ կլիներ։ Բայց մենք իրանցն էինք տալիս, իսկ հիմա ստիպված ենք մեր հողերից էլ տանք>։ Դե 200 քառակուսի կիլոմետրից ավել տվել են, Արցախի Հանրապետությունը տվել են, իրենց համար հող հանձնելուց հեշտ բան չկա։

Բայց իրենք հեռատես են, շատ հեռատես։ Գիտեն, որ Ալիևը սահմանի մյուս հատվածներում էլ է Հայաստանից հող պահանջելու։ Գիտեն, որ սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներն էլ են ընդվզելու։ Որպեսզի դա կանխեն, <Կիրանցի դառը դասն> են գրում։ <Այ եթե դուք էլ Կիրանցի նման բողոքեք ձեր հողը թուրքին հանձնելու դեմ պայքարեք, ավելի վատ կլինի, համակերպվեք ու թուրքերին տվեք այն ինչ ուզում են, թե չէ ավելի շատ բան կպահանջեն>։

Սա է այսօրվա իրականությունը, սա է այսօրվա իշխանությունը։ Փոխարեն երկիրը պաշտպանի մեղավորներ է փնտրում, թե ում վրա բարդի իր սպասվելիք զիջումները։ Ճիշտ են ասում․ <Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի>։ Տնից գողին է պետք քշել, թե ամբողջ տունը գողին բաժին կհասնի․․․

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 516 անգամ
Լրահոս
«ՔՊ-ի հերն էլ անիծած, շուտ բացեք, անցնեմ էլի»․ ակցիա՝ Աբովյան փողոցում (video) Իշխան Զաքարյանը կստորագրի իմպիչմենտի թղթի տակ, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Արամ Հովհաննիսյանն արտաշատցի է չէ՞, էս ամեն ինչը վերջացավ, մենք հանդիպելու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Իրազեկման ակցիայի ժամանակ նիկոլական սադրիչը վրա տվեց (video) Կանայք պարալիզացրին Տերյան փողոցը (video) Ամաչու՞մ եք, որ Աննա Հակոբյանի հետ մտերիմ եք․ լրագրողը՝ զոհված զինվորի դատավոր մորը (video) Ալեն Սիմոնյանը թող գնա Բաքու, իրեն սպասում են․ քաղաքացի (video) Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր Պարոն Օհանյան, մի ընդհատեք, տեղից մի խոսեք, վերջացրեք տեղից խոսելը. Ալեն Սիմոնյան Բագրատ Սրբազանի լայվը Բաղրամյան պողոտայից (video) «Մոտենում ենք խաչմերուկին, որտեղ տեղի է ունեցել հրեշավոր արարք» Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ. Գեղամ Նազարյան. Aravot.am Հերիք եղավ, բոլ եղավ, ինձ մի ասեք. պարոն Օհանյան, տեղից մի խոսե'ք, լռե'ք․ Ալեն Սիմոնյան (video) Մեզ թակարդի մեջ են մեզ գցում․․․ (video) Անհետ կորած համարվող ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտել Կարո՞ղ է գիտեք՝ «թայֆաբազառ է», ինչ պետք է՝ դա էլ անելու եք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Արթուր Խաչատրյանի խոսափողն անջատեցին Կոտայքի մարզում բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «Գազել»-ն Այրվել է 11 տոննա անասնակեր Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր Թուրքիան հետևում է «Ղարաբաղում» տեղի ունեցող իրադարձություններին. Էրդողանը՝ Ալիևին ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ Իրենք ուղղակի ինչ որ հիվանդություններով են տառապում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Կոնջորյանին (video) «Դուք էդքան չկաք», «Հանգիստ նստեք տեղներդ». ԱԺ–ում կրքերը թեժացան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am