Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել
shamshyan.com կայքի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Հ. Ա․-ն և հայտնել է, որ նույն օրը ժամը 04։00-ի սահմաններում զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրում գտնվող իր տան բակ և փորձել այնտեղ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարել, կրակելով վնասել են ապակիները, սակայն ազդանշանը միանալուց հետո դիմել են փախուստի։