Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում, դրա մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն ևս 4 անձ։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Վ․Չ․-ն 2024 թ․ մայիսի 16-ին` ժամը 12:25-ի սահմաններում, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, գիտակցելով, որ իր հակաիրվական և հակաբարոյական գործողությունները լուսաբանվում են առցանց հեռահաղորդակցությամբ և տեսանելի են այլ անձանց կողմից, տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաներն օգտագործելով, մարդկանց անդորրը խաթարելով, կատարել է խուլիգանություն։

Մասնավորապես, Երևան քաղաքի Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում՝ ՀՀ կառավարության թվ 1 մասնաշենքի տնտեսական մուտքի դիմաց, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների, բազմաթիվ քաղաքացիների և առցանց հաղորդակցություն իրականացնող լրագրողների ներկայությամբ նա վիճաբանել էր մի քաղաքացու հետ, որի ընթացքում բարձրաձայն անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնող անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցրել վերջինիս հասցեին, ինչի կապակցությամբ ձերբակալվել էր տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից։

Ձեռք բերված փաստերի հիման վրա, նշված արարքները կատարելու համար, Վ․Չ․-ին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջւոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Միջադեպի ընթացքում ձերբակալված մյուս 4 անձինք ազատ են արձակվել արգելանքից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ի՞նչ է անելու ԱԺ ընդդիմությունը խորհրդարանում․ ընդդիմադիր (video) «Էդ որ ասում եք` մենք, մենք, էդ դուքը ո՞վ եք», «Ես և Դուք»․ ԱԺ քննարկում (video) Համալսարանում չի մնացել առարկա, որից լիկվիդ չմնամ, բայց դուրս եմ եկել փողոց. Ակցիայի մասնակից (video) Նիկոլը մարդ չէ, «սատանայի ծնունդ է»․ Սեմյոն Բաղդասարով (video) Նիկոլը փչացնում է «նիկոլածին» Արամին․ Աննա Մկրտչյան (video) Նեթանյահուն մեզ խանգարում է շարժվել դեպի հաղթանակ. Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և նոր ընտրություններ պահանջել Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Անհանգստացա՞ծ եք․ տո քաղաքացիները՝ ուր, դուք՝ ուր. Սրբազանը՝ ՔՊ-ին (video) Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը» Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններ Մտահոգվա՞ծ եք, որ իշխանություն եք կորցնելու․ հարց ՔՊ-ականին (video) Կոչ եմ անում ժողովրդին՝ ժամը 15:30-ին լինել Բաղրամյան պողոտայում․ Բագրատ սրբազան (video) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան Հենց այդ պահին չենք լինի իշխանություն․ ՔՊ-ականը՝ Սրբազան շարժման մասին (video) Այնտեղ մարդիկ կան, որ պահվում են կոմպրոմատների, շանտաժի ու սպառնալիք տակ. Գառնիկ Դանիելյան Վեր ընկեք տեղներդ, գնացեք, փամփերսները հագեք․ Մարգարիտ Եսայան (video) Ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի. Բագրատ Սրբազան Վահե Ղազարյա՛ն, ի՞նչ պատասխան ես տալու Նիկոլին․ Նարե Սոսեն նորից հեռացավ Հայաստանից (video) Փաշինյանը 96 ժամում հրաժարական պիտի ներկայացնի ժողովրդի ճնշմամբ. Սուրեն Պետրոսյան (video) Լուրեր են պտտվում՝ Արարատում ադրբեջանցի դիվերսանտ է մտել, տնետուն անցնում է․ Բագրատ Սրբազանի լայվը (video) Թեեւ անձրեւ է գալիս, սակայն ոչ մեկը տուն չի գնացել եւ դա է սարսափեցնում իշխանություններին. Բագրատ Սրբազան Լուլուին Նիկոլը շանտաժով է պահում․ Աննա Մկրտչյան (video) Այսօրվանից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել Բախումներ հրահրողները հե՛նց դուք եք, դու՛ք եք գնում վտանգավոր քայլերի․ Տիգրան Աբրահամյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am