Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

Մայիսի 16-ի ժամը 22.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թոքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ երիտասարդի է բուժօգնության տեղափոխում։

Ժամը 23.00-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին երկրորդ հաղորդումն է ստացվել․ ՊԾ կարգախմբից հայտնել էին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դիակ կա:

Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված անձը Ոստան գյուղի 24-ամյա բնակիչ է, իսկ սպանվածը Արտաշատ քաղաքի բնակիչ 27-ամյա Վահագն Վարդանյանն է։ Պարզվել է նաև, որ դեպքը տեղի էր ունեցել Ոստան գյուղի գերեզմանատան հարակից տարածքում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի հինգ հոդվածների հատկանիշներով։

Հանցագործությունը բացահայտվեց ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Արարատի մարզային վարչության, Արտաշատի, Արարատի, Տաշիրի բաժինների և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում։

Պարզվել է, որ մայիսի 16-ին Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող հացի փռում Ոստան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը բարևելու հարցի շուրջ վիճաբանության է բռնվել 30-ամյա համագյուղացու հետ։ Այնուհետև պարզաբանումը շարունակել են գյուղում, ապա ժամը 22.30-ին՝ գերեզմանատան հարակից էլցանցի ենթակայանի կից տարածքում, որտեղ 24-ամյա երիտասարդը գնացել է չորս հոգու, իսկ 30-ամյա համագյուղացին՝ 35-ամյա հորեղբորորդու հետ։ 24-ամյա երիտասարդը իջնելով մեքենայից՝ իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակում է 30-ամյա համագյուղացու ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, ինչին ի պատասխան՝ նրա 35-ամյա հորեղբորորդին իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակում և մարմնական վնասվածքներ է պատճառում նրան և 27-ամյա Վահագն Վարդանյանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։
Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում երկրի սահմանը լքել պատրաստվող 35-ամյա տղամարդը մայիսի 17-ի ժամը 6.45-ին Գոգավանի մաքսային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել է մարզային քննչական վարչություն: Ձերբակալվել է նաև 24-ամյա հորեղբորորդին։ Հայտնաբերվել և մարզային քննչական վարչություն են ներկայացվել նաև մյուս երկու մասնակիցները։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են վերջիններիս կողմից վարած տրանսպորտային միջոցները, մահակ, 9 մմ տրամաչափի պարկուճ, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 4 պարկուճ, 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ և արնանման հետքեր:

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքերը պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 289 անգամ
Լրահոս
«Տեղեկություններ կան, որ առաջիկա ժամերին հատուկ խափանվելու է ինտերնետի աշխատանքը». Վահե Դավթյան Տղերք, դուք երկար ժամանակ ունեք մտածելու. Բագրատ Սրբազանը` ոստիկաններին Ոստիկանները Դեմիրճյան փողոցում փակել են երթի ճանապարհը. իրավիճակը լարված է Սրբազանի ու ոստիկանապետի միջեւ լեզվակռիվ է սկսվել ԱԳՆ-ում տեղի ունեցածը հուշում է, որ սադրիչները հենց ոստիկաններն են,․ Փաստաբան «Մակրոնի կարևոր քայլը, Փաշինյանն այլընտրանք չունի». Սուրեն Սուրենյանց Ֆինանսների նախարարը փորձում է քողարկել հարկային եկամուտների հետ կապված խնդիրները կամ պարզապես չի տիրապետում իրավիճակին. 168.am Ռուսաստանում ակտիվորեն լուսաբանում են այսօրվա հանրահավաքը. Հրապարակ Երևանում ՌԴ քաղաքացին պատռել է ԱՄՆ քաղաքացու մոտ եղած ՀՀ քարտեզը, որից հետո սկսել են քաշքշել միմյանց Երևանում հայտնի տաքսու վարորդին իր 6 անչափահաս երեխաների և հղի կնոջ հետ վտարել են բնակարանից «Պիկապը» «Խոսրովի արգելոցում» վթարի է ենթարկվել. կա վիրավոր Կարկուտ կտեղա Հայաստանում տեղի ունեցող շարժման արտաքին քաղաքական օրակարգը. Սերգեյ Մելքոնյան Հյուսիսային պողոտայում չի լինելու անվտանգ, երբ Տավուշում 7-ամյա Արմանը դպրոց է գնալու «Յաշմա»-ի թիրախի տակ․ թուրքագետ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն արձագանքել է` Զախարովային Շարժման շնորհիվ ամրագրվել է փաստը, որ Հայաստանում կա դիմադրություն՝ այս պարտվողական քաղաքականության․ Քրիստինե Վարդանյան Ոստիկանները վահաններով կառավարության դիմաց են Սահմանազատումից հետո Ադրբեջանից 30 վայրկյանում հնարավոր կլինի հասնել Կիրանցի դպրոց Երթով տարբեր ուղղություններից երիտասարդները հասան Հանրապետության հրապարակ Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am