Երկու տարբեր Փաշինյան՝ 2020 և 2023 թվականներին․ ուշագրավ տեսանյութ

13.02.2020թ․ Գերմանիայում ֆորումի ժամանակ ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Արցախի Հանրապետության նակրաքաղաքում արած աղմկահարույց հայտարարությանը՝ ասելով․ «Ինչ վերաբերում է իմ արտահայտությանը, որ Արցախը Հայաստան է և վերջ, դա ունի շատ պարզ և կոնկրետ բացատրություն․ մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում ՀՀ վրա։ Եվ ՀՀ-ն, ասել ենք, որ Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրարնով ամեն ինչ ասված է»։

19․09․2023թ․ Ադրբեջանը հարձակում իրականացրեց բլոկադայի մեջ գտնվող Արցախի Հանրապետության վրա։ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ ուղերձով հանդես եկավ՝ բոլորովին հակառակ բանն ասելով։ Ներկայացնում ենք հատված նրա ուղերձից․

«Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծությունը: Եվ որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր և որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի հետ, իհարկե, մենք կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան:

Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

Եվ նաև մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, սիրելի ժողովուրդ, այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ և բազմաթիվ այլ խնդիրներ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

/yerevan.today

դիտվել է 972 անգամ
Լրահոս
Աշխատանքի չեմ գնացել, այստեղ եմ, այստեղ էլ լինելու եմ. ակցիայի մասնակիցը Բաղրամյան պողոտայից (video) Ադրբեջանցի զինվոր է հատել ՀՀ սահմանը. Նրան ձերբակալել են Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր Եթե որոշները կարողանան մեր աչքերի մեջ նայել, պատասխանը կստանան․ Գերասիմ Վարդանյան (video) Սրբազան շարժման առաջնորդների կողմից իշխանափոխության բոլոր հնարավոր եղանակներից ընտրվել է այն միակը, որը թեև ամենադժվարն է. Անանյան Նիկոլին հեռացնելու ենք հենց այս ձևով․ Նաիրա Զոհրաբյանի լայվը Բաղրամյան փողոցից (video) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ հունիսի 9-ի հանրահավաքի մասնակիցների քանակը Սրբազան Հոր նպատակը այս պատը ճեղքել, անցնե՞լն է․․․Հայր Սարկավագ (video) Նախիջևանում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Անվերջ կարելի է նայել՝ ինչպես է գիշերվա անձրևի երկու կաթիլ ընկնելուց հետո դեպի ոստիկանական մեքենան վազում Հայկազ Ջոմարդյանը․ Աղասի Միքայելյան Ոստիկանները պատ են կազմել Դեմիրճյան փողոցում․ մանկապարտեզ շտապող ծնողները չկարողացան անցնել (video) Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Ոստիկանները տնային կալանքի տակ գտնվող անձին չեն ուղեցում ԲԿ, պատճառաբանելով, որ միտինգներով ծանրաբեռնված են. Փաստաբան Ոստիկանությունը արդեն բոլոր սահմաններն անցել է, ապօրինի գործողությունների է դիմում. ԱԺ պատգամավոր Ի՞նչ տարբերություն կիրանցու, իմ ու ձեր տան մեջ։ Եթե ինձ համար միևնույն է իրենց տունը, արդար է, որ իմ տան հերթն էլ կգա. Իշխան Գևորգյան Երաժշտությունն անջատվել է, իսկ թե ով էր վահաններով խփում, աղմուկ անում... մեզ մոտ վահաններ ու փայտեր չկան Հերթական մահափորձը ցնցել է Նիկոլ Փաշինյանին․ Էդգար Ղազարյան (video) Երևում է, ով է սադրում և ով, ինչի համար է այստեղ։ Ամեն ինչ իր տեղը կընկնի. Հրայր Սարկավագ Մարզերում ոստիկան չի մնացել, քրեական ոստիկանության աշխատողներն էլ են քաղաքացիական համազգեստով այստեղ (video) Սուրենյանը լուսանկար է հրապարակել Փաշինյանը վախեցած է. զինված ոստիկանները ստուգում են դեպի Երևան երթևեկող մեքենաները Շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ահա այս մարդիկ են պահում Փաշինյանին վարչապետի պաշտոնում. Անահիտ Սարգսյան Ֆրանսիայի նախագահը լուծարել է խորհրդարանը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության ջախջախիչ պարտությունից հետո Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am